ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք՝ 09:00-17:30
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Աշխատակիցը համակարգելու է կազմակերպության առօրյա գործունեությունը, միցոցառումների կազմակերպումը և աջակցելու է ինստիտուտի թիմին ծրագրային գործունեության շրջանակներում։
ОБЯЗАННОСТИ: 
- Կազմակերպել և վերահսկել կազմակերպության և իրականացվող ծրագրերի համար լոգիստիկ հարցերը/ գնումները;
- Կազմակերպել միջոցառումներ, պատրաստել դրանց համար հայտարարություններ, հաշվետվություններ;
- Համակարգել հեռախոսազանգերը, արտաքին նամակագրությունը, կոնտակտային տվյալների բազան;
- Աջակցել տնօրենին իր առօրյա գործունեության կազմակերպման հարցում; վերահսկել կազմակերպության/ անձնակազմի օրացույցը;
- Ընդունել կազմակերպության հյուրերին;
- Վերահսկել/համակարգել կազմակերպության սոցիալական էջերն ու կայքը;
- Հաշվագրել և վերահսկել գրասենյակային գույքը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բակալավրի աստիճան հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում;
- Առնվազն 2 տարվա փորձ ադմինիստրատիվ գծով կամ մենեջմենթի ոլորտում;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Microsoft Office փաթեթի լիարժեք տիրապետում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց CV-ն մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ *******@***.** էլ․ հասցեին՝ նամակի թեման նշելով «Գրասենյակի Համակարգող»։ Առաջին փուլն անցած հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
Կովկասի ինստիտուտը գիտահետազոտական հիմնադրամ է, որի հիմնական նպատակն է Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացների և զարգացումների վերլուծությունն ու դրանց շուրջ երկխոսության խթանումը: Ինստիտուտի գործունեության շրջանակները ներառում են գիտահետազոտական աշխատանքների, կրթական ծրագրերի և քաղաքական վերլուծությունների իրականացումը։ Ինստիտուտը համագործակցում է միջազգային ներկայացուցչությունների, ՀՀ պետական կառույցների և տեղական հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, լրատվամիջոցների և ուսումնական հաստատությունների հետ։