ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Հարցազրուցավարները հարցումներ են իրականացնում ՀՀ մարզերում՝ ԼՂ հակամարտությունից տուժած բնակչության շրջանակում՝ համապարփակ տեղեկություն հավաքագրելու մարդասիրական իրավիճակի վերաբերյալ։
ОБЯЗАННОСТИ: 
Թիմի ղեկավարի առաջնորդությամբ հարցազրուցավարը պետք է կատարի հետևյալ պարտականությունները՝
- Հետևել ACTED-ի ներքին կանոնակարգին;
- Մասնակցել որակավորման հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացներին;
- Տիրապետել հետազոտության և հարցվողների ընտրության մեթոդաբանությանը;
- Կարողանալ կազմակերպել հանդիպումներ և հարցազրույցներ անցկացնել ընտրված խմբերի և հիմնական տեղեկատուների հետ;
- Հետևել ղեկավարության կողմից մշակված տվյալների հավաքագրման ծրագրերին` օգտագործելով համապատասխան տեխնիկական սարքավորումները;
- Ապահովել տվյալների անթերի մուտքագրումը, պահպանումն ու մշակումը;
- Կարողանալ գնահատել և իրականացնել հավաքագրված տեղեկատվության առաջնային վերլուծությունը;
- Կոորդինացնել գործողությունները ղեկավարության հետ, ակտիվորեն մասնակցի արդյունքների և այլ հարցերի քննարկմանը;
- Հաշվետվություններ կազմել ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ;
- Ղեկավարության պահանջով կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Ինքնակազմակերպման բարձ մակարդակ;
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի եւ անգլերենի իմացությունը ցանկալի է);
- ANDROID օպերացիոն համակարգով աշխատելու փորձ;
- Windows, MS Word, Excel և Outlook իմացություն;
- Թիմային աշխատանքի հմտություններ;
- Հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Պատասխանատվություն, ուշադրություն և ճշտապահություն;
- Հարցազրուցավարի աշխատանքային փորձ (ցանկալի է);
- Ցանկալի է թեկնածուն լինի Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի կամ Երևանի բնակիչ։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) **.*******@************.** էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Հարցազրուցավար» բառը: Միայն նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О ПРОГРАММЕ: 
REACH նախաձեռնությունը երկու միջազգային հասարակական կազմակերպությունների (ACTED և IMPACT) և ՄԱԿ-ի Ուսուﬓական և գիտահետազոտական ինստիտուտին առընթեր UNOSAT հետազոտական ծրագրի համատեղ նախաձեռնություն է։ REACH նախաձեռնությունը հիմնադրվել է 2010 թ․՝ նպաստելու տեղեկատվական գործիքների զարգացմանը և ընդլայնելու հումանիտար կազմակերպությունների կարողությունները՝ արտակարգ իրավիճակներում փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու համար: -ի գործողություններն ուղղված են միջգերատեսչական օժանդակության համակարգումը հեշտացնելուն և իրականացվում են այդ համակարգման շրջանակներում: