ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Ընկերության հաշվապահը պատասխանատու է պետական դրամաշնորհային միջոցների շրջանակներում իրականացվող ծրագրերի ֆինանսական և հաշվապահական հաշվառման իրականացման, հաշվետվությունների ժամանակին ներկայացման, բյուջետային միջոցներից իրականացվող ծախսերի նկատմամբ վերահսկողության համար։
ОБЯЗАННОСТИ: 
- Վարել պետական դրամաշնորհային միջոցների գծով ստացված գումարների ֆինանսական և հաշվապահական հաշվառումը՝ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն;
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում՝ ՀՀ hանրային հատվածի կազմակերպությունների ստանդարտների համաձայն;
- Պատրաստել hանրային հատվածի ֆինանսական հաշվետվություններ, կատարողական ակտեր, ամսական և եռամսյակային պարբերականությամբ և ներկայացնել պատվիրատուին;
- Շահառուներին մատուցվող ծառայությունների շրջանակներում կնքված գնման պայմանագրերի շրջանակներում իրականացնել ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին հաշվառում և ծախսերի նկատմամբ վերահսկողություն;
- Կազմել մատակարարված ապրանքների և ծառայությունների կրեդիտորական պարտավորությունների, ինչպես նաև հարկերի և այլ պարտադիր վճարների գծով վճարային փաստաթղթեր;
- Համապատասխան աշխատակցի (հաշվապահի, տնտեսագետի) միջոցով ապահովել պետական բյուջեի միջոցներով և նվիրատվությամբ ստացված հիմնական միջոցների, արագամաշ առարկաների և նյութերի ճշգրիտ հաշվառումը, իրականացնել ակտիվների և պարտավորությունների նկատմամբ վերահսկողություն և մոնիթորինգ;
- Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման աշխատանքներ իրականացնող աշխատակիցների աշխատանքի պլանավորում և կազմակերպում;
- Իրականացնել պետական դրամաշնորհային ծրագրերի գծով կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողություն;
- Կատարել տարեկան բյուջետային պլանավորում, նախահաշիվների կազմում, եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն;
- Կատարել ընկերության ներքին ակտերից բխող այլ պարտականություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն հաշվապահական հաշվառման կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հանրային հատվածի կազմակերպություններում, որից առնվազն 2 տարի որպես ստորաբաժանման ղեկավար;
- Հանրային հատվածի հաշվապահի պարտադիր որակավորման առկայություն;
- «Հանրային հատվածի Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ պետական բյուջեի հոսքերը կարգավորող օրենսդրության և ՀՀՀՀՍ-ի իմացություն;
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ;
- Հարկային օրենսգրքի, Գնումների մասին ՀՀ օրենքի և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն;
- ՀԾ- Ձեռնարկություն (նաև հանրային հատվածի) և 1C ծրագրերի գերազանց իմացություն;
- MS Office (հատկապես MS Excel) ծրագրային փաթեթի գերազանց իմացություն և մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն;
- Հայերեն լեզվի գերազանց, իսկ ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն;
- Վերլուծական ամուր հմտություններ, թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության զգացում;
- Լարված իրավիճակներում հստակ որոշումներ կայացնելու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված թեկնածուները մինչև 2024թ. հունիսի 26-ը կարող են ուղարկել իրենց CV-ները *******@********.** և ******@********.** հասցեներին՝ պարտադիր նշելով թափուր աշխատատեղի անվանումը ։
Առանց թափուր աշխատատեղի անվանման ուղարկված CV-ները չեն դիտարկվի։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.