ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Ամբողջ դրույք (09:00-18:00)
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Էվոկաբանկը փնտրում է Հաշվապահի, ով կիրականացնի հաշվապահական ձևակերպումներ:
ОБЯЗАННОСТИ: 
- Իրականացնել հիմնական միջոցների հաշվառում;
- Իրականացնել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառում;
- Կատարել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգում և հաշվառում;
- Իրականացնել վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում;
- Հաշվառել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը;
- Իրականացնել իր անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականները:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ` որպես հաշվապահ, ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը առավելություն է;
- Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն;
- ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի խորացված իմացություն, ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն, MS Word և MS Excel ծրագրերի իմացություն;
- Միջազգային որակավորման առկայությունը (ACCA) առավելություն է;
- Թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում;
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ;
- Հաղորդակցման հմտությունների առկայություն, գործարար էթիկայի տիրապետում;
- Հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլ. հասցեին` վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ «Հաշվապահ»:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ։