ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Ամբողջ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00)
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Թի Ըքաունթ» ՍՊԸ փնտրում է փորձառու հաշվապահ` իր թիմին միանալու համար։
ОБЯЗАННОСТИ: 
- Կատարել հաշվապահական հաշվառում;
- Կազմել հաշվետվություններ՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության;
- Կազմել հաշվապահական փաստաթղթեր և վարել փաստաթղթաշրջանառությունը;
- Ձևակերպել բանկային գործառնությունները;
- Դուրս գրել էլեկտրոնային հարկային հաշիվներ;
- Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերը և վճարել;
- Հաշվառել դեբիտորական, կրեդիտորական պարտքերը;
- Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ իրականացնել այլ աշխատանքներ;
- Իրականացնել եկամուտների, ծախսերի հաշվառում;
- Ծրագրային բազաներում մուտքագրել ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները;
- Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերը;
- Կատարել աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ;
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն;
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, հարկային օրենսգիրքի և ոլորտը կանոնակարգող օրենսդրության իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) ****@********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.