ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փնտրում է թեկնածու՝ հայտարարագրերի վերլուծության մասնագետի թափուր պաշտոնի համալրման համար։
ОБЯЗАННОСТИ: 
Հայտարարագրերի վերլուծության մասնագետը պետք է կարողանա.
- Պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծության արդյունքում վեր հանել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը;
- Համադրել հաշվետու ժամանակաշրջանում պաշտոնատար անձանց գույքի փոփոխությունը եկամուտների և ծախսերի հետ;
- Հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել արձանագրություն՝ տալով գրագետ իրավական ձևակերպումներ;
- Դրսևորել նախաձեռնողականություն՝ ներկայացնելով առաջարկություններ հայտարարագրման համակարգի շարունակական կատարելագործման ուղղությամբ;
- Արդյունավետ ձևով համագործակցել թիմի բոլոր անդամների հետ;
- Ապահովել աշխատանքի կատարողականի հետևողական բարելավում՝ շարունակական մասնագիտական զարգացման միջոցով։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- ֆինանսական վերլուծության, աուդիտի կամ հարակից այլ ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է;
- Իրավական բազային գիտելիքներ;
- Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն;
- Տվյալների բազայի հետ աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հակակոռուպցիոն ոլորտում աշխատելու մեծ մոտիվացվածություն;
- MS Excel ծրագրի լավ իմացություն և գործնական կիրառություն;
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն;
- Բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված անձ, որն ունի նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում, արագ սովորելու, առաջադրված խնդիրները սեղմ ժամկետներում կատարելու ունակություններ:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք պետք է նշված փաստաթղթերն ուղարկեն ***********@***********.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հայտարարագրերի վերլուծության մասնագետ»): Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- Ինքնակենսագրական (հայերեն կամ անգլերեն);
- Մոտիվացիոն նամակ:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
150,000-230,000 ՀՀ դրամ (առանց հարկերի)` կախված փորձից և գիտելիքներից։
ВЛОЖЕНИЯ:
English Version of the Annoucement - Declarations’ analysis specialist.doc