ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Հեռախոսազանգերի Կենտրոնի Ղեկավարի թափուր հաստիքի համար փնտրում է փորձառու և հմուտ թեկնածու, որը պատասխանատու կլինի ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Կազմակերպել/ ապահովել բաժնի ամենօրյա անխոչընդոտ աշխատանքը;
- Ստուգել և հաստատել Կենտրոնի կողմից իրականացվող գործարքները;
- Իրականացնել WEB chat, Viber համակարգերով, էլեկտրոնային տարբերակներով տրամադրվող տեղեկատվության վերահսկում և արժանահավատության ստուգում;
- Ներկայացնել հաշվետվություններ իրականացված գործարքների, վաճառքների, սպասարկած հաճախորդների մասով;
- Իրականացնել վաճառքների բազաների, սկրիպտների մշակում, կատարողական ցուցանիշների ապահովում;
- Հաճախորդներին տրամադրել համալիր տեղեկատվություն;
- Ապահովել աշխատակիցների ներգրավման և ուսուցման գործընթացին ակտիվ ներգրավվածություն;
- Իրականացնել Կենտրոնի աշխատակիցների KPI-ի մշակում, կատարողականների ապահովում;
- Իրականացնել աշխատակիցների հերթափոխերի կազմում, հերթափոխային աշխատանքի կազմակերպում;
- Կատարել բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից 2-ը համապատասխան ոլորտում;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Վաճառքի հմտություններ;
- Թվային հմտություններ,;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Առաջնորդման հմտություններ;
- Համագործակցելու և բանակցելու ունակություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Հեռախոսազանգերի Կենտրոնի Ղեկավար»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ:
ВЛОЖЕНИЯ:
Դիմում-հայտ - ID Bank Application Form.zip