ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Հայկական Հոգեւոր Վերականգնման Հիմնադրամը» փնտրում է հետազոտական եւ զարգացման ծրագրերի փորձառու ղեկավար: Ծրագրերի ղեկավարը պատասխանատու է ծրագրերի որակի եւ արդյունավետության ապահովման, միջազգային համագործակցության, ընթացիկ հետազոտությունների պլանավորման եւ իրականացման, ինչպես նաեւ ծրագրերի մշտադիտարկման եւ գնահատման համար։
ОБЯЗАННОСТИ: 
.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Համակարգել եւ իրականացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը;
- Նոր համագործակցություն հաստատել հնարավոր գործընկերների հետ;
- Ապահովել Հիմնադրամի եւ միջազգային գործընկերների միջեւ կապը եւ տեղեկատվության փոխանցումը։
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
- Պլանավորել, իրականացնել եւ վերահսկել հետազոտական ծրագրերը;
- Ապահովել եւ վերահսկել անհատների եւ հետազոտական խմբերի կողմից իրականացվող հետազոտությունները՝ վստահ լինելով, որ դրանք համապատասխանում են Հիմնադրամի պահանջներին եւ տեխնիկական բնութագրերին;
- Մշակել հետազոտության վերաբերյալ հայեցակարգեր եւ հաշվետվություններ;
- Սերտ համագործակցել ծրագրային թիմերի հետ եւ հետազոտության արդյունքների հիման վրա հանդես գալ առաջարկներով;
- Միջազգային գործընկերների, ծրագրերի թիմի հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ հետազոտական արդյունքների հիման վրա մշակել մասնագետների համար իրականացվող դասընթացների բովանդակություն։
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ, ԳՆԱՀԱՏՈՒՄ Եւ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
- Մշակել մշտադիտարկման (մոնիտորինգի), գնահատման եւ տվյալների վերլուծության աշխատանքային շրջանակը եւ անհրաժեշտ գործիքները;
- Ընթացիկ եւ նոր ծրագրերի համար մշակել չափանիշներ, ինչպես նաեւ սահմանել չափելի ցուցիչներ եւ թիրախներ;
- Մշակել տվյալների հավաքագրման գործիքներ եւ ընթացակարգ;
- Ապահովել եւ վերահսկել տվյալների հավաքագրման, մուտքագրման ընթացքը, տվյալների վերլուծությունը;
- Մշտադիտարկման, գնահատման եւ որակի վերահսկման համար սերտ համագործակցել ծրագերի թիմի հետ;
- Իրականացնել ծրագրերի պարբերական մշտադիտարկում եւ արդյունքների գնահատում;
- Մշակել մշտադիտարկման, գնահատման եւ որակի վերահսկման հաշվետվություններ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
.
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- Բարձրագույն կրթություն՝ մագիստրոսի աստիճան կառավարման, սոցիալական գիտությունների կամ հարակից ոլորտներում;
- Հետազոտության, մոնիտորինգի եւ գնահատման վերաբերյալ մասնագիտական վերապատրաստումները ցանկալի են։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ զարգացման ծրագրերում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մշտադիտարկման եւ գնահատման ոլորտում։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հետազոտություններ եւ վերլուծություններ իրականացնելու հմտություններ;
- Հետազոտության մեթոդների իմացություն;
- Տվյալների հավաքագրման եւ վերլուծության գործիքների իմացություն;
- Ծրագրային փաթեթների մշակման գործիքների իմացություն;
- Հաշվետվություններ կազմելու հմտություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Հայերեն եւ անգլերեն լեզուների գրավոր եւ բանավոր գերազանց իմացություն, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է;
- Համակարգչային գիտելիքներ:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Ազատ պաշտոնին դիմելու համար պարտադիր է ներկայացնել
- CV (ինքնակենսագրական);
- Ուղեկցող նամակ (Cover letter);
- Փորձառության մասին հավաստող փաստաթղթեր (Հետազոտություն, հաշվետվություններ, զեկույցներ եւ այլն) (ցանկալի է)
- Երկու հնարավոր երաշխավորների կոնտակտներ:
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Թափուր հաստիքին դիմելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ուղարկել ******@*******.** էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. հուլիսի 22-ը ներառյալ։ Խնդրում ենք նամակը վերնագրել " Հետազոտական եւ զարգացման ծրագրերի ղեկավար": Պահանջներին համապատասխանող մասնագետների հետ կապ կհաստատվի վերջնաժամկետից հետո մեկ շաբաթվա ընթացքում։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.