ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) փնտրում է փորձառու հետազոտողի/ վերլուծաբանի պարզելու լրատվամիջոցներում ապատեղեկատվության ու կեղծ լուրերի աղբյուրների, հիմնական պատումների և տարածման օրինաչափությունները։ Թեկնածուն պետք է մասնակցի մեդիա մոնիտորինգի մշակմանը և անցկացմանը, կազմակերպի, անցկացնի և վերլուծի խորը փորձագիտական հարցազրույցներ և/ կամ ֆոկուս խմբեր։
ОБЯЗАННОСТИ: 
- Անցկացնել ֆոկուս խմբային քննարկումներ և/ կամ խորը հարցազրույցներ (այդ թվում մարզային փորձագետների հետ), վերլուծել արդյունքները;
- Համադրել քննարկումների/ հարցազրույցների և մեդիա մոնիտորինգի արդյունքների վերլուծությունները;
- Պատրաստել մինչև 30 էջ ծավալով զեկույց (հայերեն և անգլերեն լեզուներով), որը կներառի համառոտագիր, մեթոդաբանություն, երկու վերլուծությունների համադրություն, եզրակացություններ և առաջարկություններ, ինչպես նաև հանրությանը ներկայացնելու համար Power Point տարբերակ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն սոցիոլագիայի, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտներում;
- Որակական հետազոտության բնագավառում մինչև 10-ը տարվա աշխատանքային փորձ;
- Որակական հետազոտության մեթոդների լավ իմացություն;
- Վերլուծական գերազանց կարողություն;
- Հայաստանյան մեդիա ոլորտի իմացություն;
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց հետաքրքրության նամակը (մինչև 1 էջի սահմաններում), ինքնակենսագրականը (CV) և իրենց կատարած նման հետազոտական աշխատանքներից մեկի զեկույցը կամ հղումը **********@****************.** էլ․ փոստին մինչև նշված վերջնաժամկետը:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.