ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈւՎԿ փնտրում է Հետգործառնական բաժնի մասնագետ Աշտարակ մասնաճյուղում:
ОБЯЗАННОСТИ: 
- Պատրաստել վարկավորման գործընթացի հետ կապված վարկային, երաշխավորության, գրավի պայմանագրեր;
- Կազմել գրավի պայմանագրեր և կատարել դրանց նոտարական վավերացում, անհրաժեշտության դեպքում նաև դրանց պետական գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում;
- Ընկերության համակարգչային ծրագրում մուտքագրել հաճախորդի տվյալներ և վարկային, գրավի ու երաշխաավորության պայմանագրեր;
- Իրականացնել վարկային փաթեթների կազմում և հաշվառում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ կապված փաստաթղթերի կազմման և շրջանառության հետ;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը ՀՀ բանկային համակարգում ցանկալի է;
- Համակարգչային հմտություններ; ՀԾ Բանկ 4.0-ի իմացությունը ցանկալի է;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հետգործառնական բաժնի մասնագետ Աշտարակ մասնաճյուղում»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ «Աշտարակ» մասնաճյուղի գրասենյակ. հասցեն՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Աշտարակեցի փ. 12-32ա։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ հիմնադրվել է 2008թ. հունիս ամսին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
http://agrocredit.am/: