ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ փնտրում է հետգործառնական մասնագետ: Ընկերության հետգործառնական մասնագետի հիմնական գործառույթն է՝ անմիջականորեն սպասարկել վարկառուներին, նախապատրաստել և ստորագրման ներկայացնել վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր պայմանագրերն ու փաստաթղթերը, կազմել վարկային փաթեթ՝ բոլոր անհրաժշետ փաստաթղթերով։
ОБЯЗАННОСТИ: 
- Մուտքագրել տվյալները Ընկերության ծրագրային ապահովման համակարգ, այդ թվում` բացել հաճախորդներ, կազմել վարկային, երաշխավորության և գրավի պայմանագրեր;
- Պատրաստել և տպել վարկային, երաշխավորության և գրավի պայմանագրեր;
- Հաճախորդների հետ միասին ներկայանալ նոտարական գրասենյակ և ստորագրել անշարժ գույքի գրավի պայմանագրեր և գործարքից ծագող այլ անհրաժեշտ փաստաթղթեր;
- Նախապատրաստել և ստորագրման ներկայացնել վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր պայմանագրերն ու փաստաթղթերը;
- Վարկի տրամադրումից հետո կազմել վարկային փաթեթ՝ բոլոր անհրաժշետ փաստաթղթերով;
- Ապահովել անհրաժեշտ փաստաթղթավարությունը վարկի տրամադրման համար;
- Կատարել այլ առաջադրանքներ` հանձնարարված անմիջական ղեկավարի կողմից:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն՝ բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ իրավագիտության բնագավառում;
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel);
- AS Bank համակարգի իմացությունն առավելություն է;
- Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն;
- Գործնական շփման էթիկա;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն;
- Ճնշման տակ աշխատելու կարողություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը (cover letter) **@*************.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրի (Subject) տողում նշելով պաշտոնի անվանումը («Հետգործառնական մասնագետ»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցե՝ ք. Երևան 0099, Արզումանյան 16/7:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Բանակցելի` կախված թեկնածուի որակավորումից։