ТИП КОНКУРСА: 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
«Ռազմավարական զարգացման զործակալություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) հետ համատեղ իրականացնում է «Հայաստնի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը (այսուհետ` Ծրագիր), որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից։
Ծրագրի նպատակն է ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ընտրված բնակավայրերում բնական ռեսուրսների պահպանման, տնտեսապես կայուն օգտագործման, կլիմայական փոփոխություններին հարմարվելու և դրանք մեղմելու միջոցով գյուղական բնակչության կենսապայմանների ապահովումը:
Ծրագրի թիրախային համայնքներում նախատեսվում է դիվերսիֆիկացնել գյուղացիների եկամուտները՝ նվազեցնելով գյուղատնտեսությունից և անասնապահությունից ունեցած մեծ կախվածությունը, որպեսզի գյուղացիական տնտեսությունների եկամտի մի մասը ձևավորվի զբոսաշրջությունից, հյուրընկալության և զբոսաշրջության մատակարարման փոխկապակցված արժեշղթաներից: Շուկայի ենթակառուցվածքներն ու տեղական ձեռնարկությունների հարմարությունները բարելավվելու են զբոսաշրջությանը, հյուրընկալությանը և հարակից ոլորտներին ծառայություններ մատուցելու և մատակարարելու համար:
Ծրագրով նախատեսվում է 13 շահառու կազմակերպությունների համար «Հյուրընկալության գործառույթների կառավարում» (Hospitality operations management) թեմայի շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու համար ներգրավել ընկերություն։
Կատարվելիք առաջադրանքի ու ժամկետների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են ստորև հղումով՝
https://drive.google.com/drive/folders/1FT90vaefU6iMU4bfJ_KWD3JxmwWPNvSp?usp=sharing
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հայտադիմումի ամբողջական փաթեթը խնդրում ենք ուղարկել *********@*********.*** էլ․ հասցեին ոչ ուշ, քան 2025 թվականի մարտի 7-ը՝ նամակի վերնագրում նշելով «Հյուրընկալության գործառույթների կառավարման ծառայություն մատուցող ընկերություն»։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
Strategic Development Agency (SDA) NGO is an Armenian development organization implementing numerous operational projects, research and analysis, business and management advice, in cooperation with a number of international organizations such as Swiss Agency for Development and Cooperation (SDC), Austrian Development Agency (ADA), German International Cooperation (GIZ), UN Global Environmental Facility (GEF), Food and Agriculture Organization (FAO) of the United Nations, European Union (EU) Delegation to Armenia.