ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Էյ Դի Էմ Դայմոնդս» ՍՊ ընկերությունը փնտրում է փորձառու իրավաբան:
ОБЯЗАННОСТИ: 
- Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, անհատական իրավական ակտեր, գրություններ, դիմումներ և հարցումներ: Բացահայտել և գնահատել պայմանագրերի իրավական ռիսկերը և դրանց հետևանքները: Ապահովել պայմանագրերի վավերացումները;
- Կազմել հայցադիմումներ, բողոքներ, վարչական բողոքներ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, լիազորագրեր;
- Կատարել ձեռնարկությունների փաստաթղթաշրջանառության իրավական վերլուծություն;
- Պատրաստել պետական և ոչ պետական մարմիններից/կազմակերպություններից ստացված որոշումների, հարցումների և գրությունների պատասխանները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց բողոքարկումը վերադասության, ինչպես նաև դատական կարգով` ըստ անհրաժեշտության ապահովելով նաև կայացված դատական ակտերի բողոքարկումները` վերաքննության և վճռաբեկության կարգով;
- Տալ եզրակացություններ իրեն առաջադրված հարցերի կապակցությամբ;
- Մասնակցել ՀՀ օրենսդրության հետ կապված հարցերի քննարկմանը;
- Հարկ եղած դեպքում տրամադրել իրավախորհրդատվություն Ընկերության շահառուներին;
- Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում;
- Փաստաբանի արտոնագիր;
- Աշխատանքային փորձ;
- ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության, ինչպես նաև հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն և գործնական կիրառման փորձ;
- Microsoft Office համակարգի գերազանց իմացություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն, պատասխանատվության զգացում, պարտաճատաչություն;
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **@***********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
Կազմակերպությունը գտնվում է Աբովյան քաղաքում։