ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Բեսթ Սոլյուշնս» ՍՊԸ փնտրում է իրավաբան/ փաստաբան իրենց թիմին միանալու համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Տրամադրել խորհրդատվություն գրասենյակի վստահորդներին;
- Գրասենյակի վստահորդների իրավունքները և օրինական շահերը ներկայացնել դատարաններում;
- Գրասենյակի վստահորդների իրավունքները և օրինական շահերը ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում;
- Գրասենյակի վստահորդների ընթացիկ գործերով իրավական աջակցություն և դատական ներկայացուցչություն տրամադրել;
- Պատրաստել անհրաժեշտ իրավական փաստաթղթեր;
- Աջակցել գրասենյակի փաստաթղթաշրջանառությանը;
- Վարել բանակցություններ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ փաստաբանական գրասենյակում;
- Քաղաքացիական իրավունքի գերազանց իմացություն;
- Հայերենի գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ` առնվազն MS Word և MS Excell ծրագրերի վարժ տիրապետում;
- Հաղորդակցման (այդ թվում էլեկտրոնային հեռահաղորդակցման) և բանակցային գերազանց հմտություններ;
- Ժամանակի կառավարման հմտություններ;
- Սթրեսային և լարված իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու և նման իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) ****@*****.** էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան/ փաստաբան»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Գործարքային