ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Էվոկաբանկը փնտրում է խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Վանաձորում:
ОБЯЗАННОСТИ: 
- Կապ հաստատել և բանակցել հաճախորդների հետ վարկային պարտավորությունների կատարման նպատակով;
- Կատարել այցելություն խնդրահարույց հաճախորդներին` ըստ հասցեների;
- Պահպանել հետադարձ կապ հաճախորդների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Իրականացնել հաճախորդների վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ` բանկում, ԴԱՀԿ ծառայությունում, իրավապահ մարմիններում կամ անվտանգության ոլորտում;
- Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ;
- Ստրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ֆիզիկական պատրաստվածություն;
- Վարորդական իրավունքի և սեփական ավտոմեքենայի առկայություն;
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*****.** էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Վանաձորում»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ:
О КОМПАНИИ: 
Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը: Այն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի է առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Աշխարհը թվային է դառնում, և Էվոկաբանկը պատրաստ է դրան: Էվոկաբանկի մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
www.evocabank.am: