ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ փնտրում է Խորհրդատվական հարթակի համար տեքստերի մշակման եւ տեղադրման մասնագետ՝ տրամադրելու աջակցություն ծրագրային թիմին և ՀԱԱՀ-ին հարթակի մասնագիտացված, բարձրորակ նյութերի մշակման եւ տեղադրման գործում՝ հարմարեցնելու համար խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտը COVID-19-ով և այլ մարտահրավերներով պայմանավորված նոր իրողությանը:
ОБЯЗАННОСТИ: 
Խորհրդատուն, համագործակցելով Ծրագրային թիմի և ՀԱԱՀ աշխատակիցների հետ սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակներում, ակնկալվում է, որ կիրականացնի հետևյալը՝
- Մանրամասն ծանոթանալ ենթածրագրի նպատակներին ու իրականացված նախապատրաստական աշխատանքներին;
- Հետազոտություններ անցկացնել մասնագիտական թեմաների վերաբերյալ՝ բնօրինակ բովանդակությունը զարգացնելու նպատակով;
- Վերանայել եւ սրբագրել բովանդակության սխալներն ու անհամապատասխանությունները;
- Խմբագրել գոյություն ունեցող տեքստը՝ ընթերցանությունը բարելավելու համար;
- Անհրաժեշտության դեպքում առաջարկել եւ ստեղծել նոր հոդվածի գաղափարներ և աջակցել բովանդակային նախաձեռնություններին;
- Անհրաժեշտության դեպքում վերահսկել և վերլուծել կատարողականի հիմնական ցուցանիշների (ԿԳՏ) կատարումը` բարելավման միջոցներ առաջարկելու համար;
- Խմբագրված հոդվածները տեղադրել ստեղծվող խորհրդատվական հարթակում նյութերի ձևաչափին եւ օգտագործողների պահանջներին համապատասխանեցված ձևով;
- Պատրաստել հաշվետվություն իրականացված աշխատանքների և ստացված արդյունքների վերաբերյալ՝ ներառելով նաև հարթակի համար տեքստերի մշակման հետագա փուլերի նկարագրությունը (առաջարկվող թեմաները և տեղադրման հաճախականությունը)։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, անասնապահության, գյուղատնտեսության կամ այլ հարակից ոլորտում;
- Կայքերի համար նյութերի մշակման և ստեղծման առնվազն 2 տարվա փորձ;
- Հրապարակված հոդվածների պորտֆոլիո;
- Տարբեր աղբյուրների օգտագործմամբ հետազոտություն կատարելու փորձ;
- Գործնական փորձ բովանդակության կառավարման համակարգերի հետ (content managements systems);
- Գործնական փորձ որոշ գրաֆիկ դիզայնի հմտություններով (ինչպես` պատկերի խմբագրման ծրագրակազմ, Adobe Photoshop, WordPress);
- Վերջնաժամկետները պահպանելու ունակություն;
- Տվյալ տեխնիկական առաջադրանքի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական գիտելիքների և լեզուների (հայերեն, անգլերեն) իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել *********@*********.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Խորհրդատվական հարթակի համար տեքստերի մշակման եւ տեղադրման մասնագետ»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ВЛОЖЕНИЯ:
ՏԱ - Տեխնիկական առաջադրանք_Տեքստերի մշակում.docx
О КОМПАНИИ: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը զարգացման հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել երկրում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: Կազմակերպությունը գյուղատնտեսության և համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնում 2003 թվականից Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ավելի քան 200 համայնքներում: