Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Խորհրդատու-վաճառողուհի
Это объявление было просмотрено
Компания: Իմպեքս ՍՊԸ
Локация: Երևան, Армения
Крайний срок: 06 մայիսի, 2023

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Իմպեքս» ընկերությունը փնտրում է խորհրդատու-վաճառողուհի անվտանգության համակարգերի նորաբաց խանութ-սրահի համար (Կասյան 1 մասնաճյուղ):

ОБЯЗАННОСТИ: 

- Տրամադրել խորհրդատվության , ներկայացնել տեսականին, գործող զեղչերը, փաթեթները;
- Տրամադրել տեղեկատվություն ապրանքատեսականու տեխնիկական մասով;
- Կազմել գնառաջարկների Excel ֆայլով, հաճախորդներին տրամադրելու նպատակով;
- Իրականացնել վաճառք «ՀԾ առևտուր» ծրագրով;
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը;
- Պատասխանել հաճախորդների հեռախոսազանգերին:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում; էլեկտրոնիկայի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն;
- Ռուսերեն լեզվի իմացություն;
- Համակարգչային բազային գիտելիքներ (Word, Excel);
- Հաղորդակցման հմտություններ:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@*****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Խորհրդատու-վաճառողուհի»): Հարցերի դեպքում կարող եք զանգել 096 070602 հեռախոսահամարով:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

«Իմպեքս» ՍՊԸ-ն հանդիսանում է միջազգային հանրահայտ ընկերությունների՝ TVT էքսկլյուզիվ, ZkTeco պաշտոնական, Avata, Doorhan, Ярпожинвест, Паритет ներկայացուցիչը Հայաստանում:
Ընկերությունը առաջարկում է անվտանգության տեսախցիկների, ազդանշանային համակարգերի, դամաֆոնների, շլագբաումների (արգելափակոց), կրակմարիչների, հակահրդեհային անվտանգության համակարգերի լայն տեսականի, ինչպես նաև իրականացնում է համալիրների նախագծման, մոնտաժման և սպասարկման աշխատանքներ, տրամադրում է խորհրդատվություն՝ աշխատելով ինչպես անհատների, այնպես էլ շինարարական, ճարտարապետական կազմակերպությունների, կառուցապատողների, պետական կառույցների հետ: Մեր գերնպատակն է ապահովել յուրաքանչյուրի անվտանգությունը ցանկացած վայրում՝ առաջարկելով հարմարավետ լուծումներ:
«Իմպեքս» ընկերությանը վստահում են՝ ՀՀ ՊԵԿ, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, Երևանի Մետրոպոլիտենը, ԿԳՄՍ նախարարությունը, Երևան Ավտոբուս ՓԲԸ-ն, JAC motors-ը , Aesthetics, «Սապսան Թրեյդ» ՍՊԸ և շատ այլ գործընկերներ: