ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Ագրիմատկո Արմենիա ընկերությանը անհրաժեշտ է Կրտսեր Հաշվապահ:
ОБЯЗАННОСТИ: 
- Դուրս գրել հաշվարկային փաստաթղթերը, ապրանքների տեղափոխման փաստաթղթերը, ձևակերպել ստացված հաշիվները ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր ծրագրերում;
- Կազմել վճարման հանձնարարագրեր Online Banking ծրագրով, ձևակերպել բանկային քաղվածքներ ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր ծրագրերում;
- Կազմել դրամարկղի մուտքի, ելքի օրդերներ, առհաշիվ հաշվետվություններ, իրականացնել դրամարկղային գրքի վարում;
- Վերահսկել ընկերության խանութների կանխիկի շրջանառությունը;
- Կազմել քաղիրավական և վաճառքի պայմանագրեր, պարտավորագրեր, ներքին հրամաններ և վարել համապատասխան փաստաթղթաշրջանառությունը;
- Մասնակցել ներքին և արտաքին աուդիտին;
- Կատարել գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարություններ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում;
- 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում;
- Հայկական Ծրագրեր, E-invoicing, Online Banking ծրագրերի իմացություն;
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *********.*******@************.*** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Կրտսեր Հաշվապահ»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.