ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածու ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ОБЯЗАННОСТИ: 
- Իրականացնել ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, կազմել համապատասխան հաշվետվություններ, տալ հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնել գործը իրավասու մարմնի հաստատմանը;
- Ըստ անհրաժեշտության իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով;
- Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնել վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ;
- Ըստ անհրաժեշտության աջակցել աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին, մասնակցել մասնագիտական սեմինարների պատրաստման և ուսուցման գործընթացին;
- Ըստ անհրաժեշտության գործուղվել այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն մասնագիտական կամ տեխնիկական կրթություն;
- Նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների իմացություն;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական հմտություններ;
- Ընդհանուր զարգացվածություն և հետաքրքրասիրություն;
- Թվային մտածողություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում;
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն;
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն; լարված գրաֆիկով աշխատելու կարողություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ.փոստի հասցեին մինչ հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Կորպորատիվ Վարկավորման Խմբի Գլխավոր Վերլուծաբան»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ВЛОЖЕНИЯ:
Դիմում-հայտ - ID Bank Application Form.zip.zip