ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Սարտեքս ընկերությունը Մաքսային Ձևակերպումների Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է փորձառու մաքսային բրոքերի՝ մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործուղությունները իրականացնելու համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Պատրաստել մաքսազերծման հայտարարագրերը, կատարել ձևակերպումներ և հետևել, որ ապրանքը տեղափոխվի ընկերության պահեստ;
- Վերահսկել և արագացնել ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսազերծման ընթացակարգերը;
- Օրենքի շրջանակներում լավագույն լուծումները գտնել մաքսազերծման խնդիրների վերաբերյալ;
- Պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերություններ պահպանել մաքսային ծառայության ներկայացուցիչների հետ;
- Կատարել աշխատանքի բնույթից բխող այլ աշխատանքային պարտականություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես մաքսային ձևակերպումների բրոկեր;
- Միջազգային բեռնափոխադրումների հիմունքների իմացություն;
- Մաքսային բրոքերի լիցենզիայի առկայությունը ցանկալի է;
- Հաղորդակցման և որոշումներ կայացնելու հմտություն;
- Microsoft Office-ի իմացություն;
- Մեքենա վարելու փորձը ցանկալի է:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Բոլոր հետաքրքրված և որակավորված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) **@******.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մաքսային Ձևակերպումների Մասնագետ»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
«Սարտեքս» ՓԲԸ, որն իտալական «Սարտիս» ընկերության գործընկերն է Հայաստանում, ներկայացնում է հայ-իտալական նորաբաց կարի ֆաբրիկան: Ընկերությունը մասնագիտացված է իտալական MaxMara և այլ հայտնի ապրանքանիշերի հագուստի արտադրության մեջ: