ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Հայաստանում եզակի «Մայլեռ» համալիրը տարվա բոլոր եղանակների համար նախատեսված հանգստավայր է՝ նոր սերնդի լեռնադահուկային հանգստավայրի մասին երազանքի մարմնացում: «Մայլեռ» համալիրը նախատեսում է կառուցել 16 հիմնական ճոպանուղի և մոտ 100 կմ երկարությամբ տարբեր բարդության 100 գծանշված սահուղի: Հանգստավայրը կկարողանա սպասարկել օրական մինչև 20,000 մարդու: Մայլեռն ունի հիանալի հյուրանոցներ, ռեստորաններ և հյուրատներ։ Այս ամենը հանգստի բոլորովին նոր ձևաչափով՝ լեռներում, պայծառ արևի տակ։ Սա մի վայր է, որը դեպի իրեն է ձգում վառ, ուժեղ և էներգիայով լի մարդկանց: Հետևելով համաշխարհային միտումներին՝ «Մայլեռ» համալիրը կիրառում է լավագույն փորձը և ստեղծում լավագույն թիմը: Կարող եք միանալ ընկերությանը՝ միասին աճելու և զարգանալու համար: Մայլեռն աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավարի։
ОБЯЗАННОСТИ: 
- Ներքին հաղորդակցության համակարգի զարգացում;
- Փոխգործակցություն բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ;
- Անձնակազմի համալրման նպատակով տարբեր տեղեկատվական հարթակների համար նախատեսված գովազդային արշավի մշակում և իրականացում;
- Գործատուի ապրանքանիշի հայեցակարգի մշակում;
- Մարդկային ռեսուրսների վերլուծության համակարգի, ad-hoc հաշվետվությունների համակարգի և դեշբորդերի ստեղծում ղեկավարության և բաժնետերերի համար;
- Մարդկային ռեսուրսների ուսուցման և զարգացման (այդ թվում ադապտացիայի) ծրագրի մշակում և կիրառում տարբեր դասերի աշխատակիցների համար;
- Վարձատրության համակարգի մշակում և ներդրում;
- Անձնակազմի հաշվառման համակարգի ստեղծում, տեսչական մարմիններին հաշվետվությունների ներկայացման գործընթացի կազմակերպում;
- Արդյունավետության կառավարման համակարգի ստեղծում և տարբեր դասերի աշխատակիցների համար մոտիվացիոն ծրագրերի մշակում;
- Պատասխանատվություն կազմակերպական կառուցվածքի նախագծման և թարմացման համար:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն;
- Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում հավելյալ կրթություն և
մասնագիտական հավաստագիր (SHRM, CIPD, GRA);
- Հյուրընկալության ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման աշխատանքային փորձ (ղեկավար պաշտոններում);
- Միջազգային և միջմշակութային նախագծերում աշխատելու փորձ;
- Գործատուի ապրանքանիշի ստեղծման և զարգացման փորձ:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****.*.********@****.** էլ. հասցեին:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
Հայաստանում եզակի «Մայլեռ» համալիրը տարվա բոլոր եղանակների համար նախատեսված հանգստավայր է՝ նոր սերնդի լեռնադահուկային հանգստավայրի մասին երազանքի մարմնացում: «Մայլեռ» համալիրը նախատեսում է կառուցել 16 հիմնական ճոպանուղի և մոտ 100 կմ երկարությամբ տարբեր բարդության 100 գծանշված սահուղի: Հանգստավայրը կկարողանա սպասարկել օրական մինչև 20,000 մարդու: Մայլեռն ունի հիանալի հյուրանոցներ, ռեստորաններ և հյուրատներ։ Այս ամենը հանգստի բոլորովին նոր ձևաչափով՝ լեռներում, պայծառ արևի տակ։ Սա մի վայր է, որը դեպի իրեն է ձգում վառ, ուժեղ և էներգիայով լի մարդկանց: Հետևելով համաշխարհային միտումներին՝ «Մայլեռ» համալիրը կիրառում է լավագույն փորձը և ստեղծում լավագույն թիմը: