ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Երեմյան Ֆարմը աշխատանքի է հրավիրում մեխանիզացիաների շահագործման ղեկավարի։
ОБЯЗАННОСТИ: 
- Պլանավորել և կազմակերպել գյուղ․ մեխանիզացիաների և տրանսպորտների աշխատանքները;
- Հաշվարկել ֆերմերային տնտեսության համար տրանսպորտային միջոցների անհրաժեշտ քանակի և շահագործման, վերանորոգման և պահեստամասերի ծախսերը և ձևակերպել պատվերները;
- Մշակել նորմատիվներ մեխանիզացիաների և տրանսպորտային միջոցների ռացիոնալ օգտագործման համար;
- Վերահսկել բեռնման և բեռնաթափման, մեխանիզացիայի շահագործման ընթացքում աշխատանքի կատարումը՝ համաձայն հաստատված նորմատիվների;
- Վերահսկել աշխատակիցների արտադրողականությունը, կարգապահական, անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանումը;
- Վերահսկել բեռնափոխադրման գործունեությունը՝ համաձայն հաստատված ընթացակարգերի;
- Ներդնել անձնակազմի ինտեգրման, վերապատրաստման և ատեստավորման գործընթացներ;
- Վարել համապատասխան փաստաթղթեր և ներկայացնել ամսական հաշվետվություններ՝ ծախսերի, կատարած աշխատանքի և խնդիրների վերաբերյալ;
- Պլանավորել տարեկան բյուջեն և վերահսկել բյուջեի արդյունավետ կատարումը, մշակել տարեկան աշխատանքային պլանը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Առաջնորդության և կառավարման հմտություններ;
- Հարաբերություններ կառուցելու և բանակցություններ վարելու հմտություններ;
- Ռիսկերի կառավարման գիտելիքներ;
- Ժամանակի կառավարման հմտություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **.****@****************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մեխանիզացիաների շահագործման ղեկավար»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.