ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Երեմյան Փրոջեքթսը փնտրում է մենեջեր ընկերության ռեստորանում աշխատելու համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը;
- Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը;
- Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը;
- Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը;
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին;
- Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր;
- Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը;
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթությունը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Նվազագույնը 1 տարվա ղեկավարման փորձ; աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն;
- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն;
- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ;
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք;
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **@****************.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մենեջեր»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.