ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Երևանի «Հայբուսակ» համալսարանը (ԵՀՀ) փնտրում է ռազմավարական պլանավորման հմտություններ ունեցող Միջազգային կապերի պատասխանատու։
Աշխատանքի համառոտ նկարագիր․ պատասխանատու է ԵՀՀ միջազգայնացման աշխատանքների պլանավորման և իրականացման համար: Համակարգում և զարգացնում է միջազգային համագործակցությունը և մասնակցում համալսարանի ռազմավարական կառավարմանը: Տեղեկացնում, ուղղորդում և աջակցում է ուսանողներին, դասախոսներին և այլ շահակիցներին, մասնակցում դրամաշնորհային ծրագրերի, վարում հանդիպումներ, նախաձեռնում դրամաշնորհային և այլ ծրագրեր, մասնակցում միջազգային հետազոտությունների և վերապատրաստումների:
ОБЯЗАННОСТИ: 
- Զարգացնել համալսարանի համագործակցությունը օտարերկրյա բուհերի, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին շահակիցների հետ;
- Համակարգել առօրյա աշխատանքները, ուղղորդել շահակիցներին միջազգային փորձի փոխանակման և շարժունության ծրագրերին մասնակցելիս;
- Հրավիրել օտարերկրյա մասնագետների՝ ուսանողներին, դասախոսներին և այլ շահակիցներին վերապատրաստելու;
- Համակարգել Մշակույթի կենտրոնի աշխատանքները՝ տեղացի և օտարերկրացի ուսանողների հետ համագործակցությամբ;
- Ներկայացնել հաշվետվություններ կատարած աշխատանքների վերաբերյալ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն;
- 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- Անգլերենի կատարյալ տիրապետում;
- Բանակցային հմտություններ;
- Աշխատակիցներին ուղղորդելու, աշխատանքը պլանավորելու և հանձնարարություններ կազմակերպելու, ծրագրեր մշակելու կարողություն;
- Հանդուրժողականություն, հարգանք և բազմամշակույթ միջավայրում շփվելու կարողություն;
- Համակարգչային ծրագրերի կիրառման հմտություններ։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *******@********.** և ********.**.**********@*****.*** էլ․ հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Միջազգային կապերի պատասխանատու»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Բարձր աշխատավարձ
О КОМПАНИИ: 
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հիմնադրել է 1991թ. Ակադեմիկոս Լևոն Հարությունյանը երեք ֆակուլտետներով՝ բժշկական, տնտեսագիտական և սննդի տեխնոլոգիայի: 1997-ին բացվել է հումանիտար ֆակուլտետը, 2000-ին համալսարանին է միացել Լազարյանի անվան արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 2006-ին՝ Լ. Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը, 2009-ին՝ Ռոսլին դիզայնի ինստիտուտը, 2011-ին՝ Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանը (Գյումրի), 2013-ին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը:
1995 թվականից համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է Երևանի Աբելյան 6 հասցեի սեփական մասնաշենքում, որում ապահովված են ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: 1996-ից մասնաշենքում գործում է համալսարանի բազային պոլիկլինիկա, 2006-ից՝ ժամանակակից կահավորված մարզադահլիճը, իսկ 2019-ից՝ սիմուլյացիոն կենտրոն:
1997-2020 ընթացքում համալսարանը մասնակցել է տասնյակ միջազգային կրթական ցուցահանդեսների (Մոսկվա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Թբիլիսի, Կիև, Երևան) և արժանացել կրթության որակի տարբեր մրցանակների:
Ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով 2006-ին համալսարանը ձեռք է բերել Երևանում երկրորդ մասնաշենքը (հասցեն՝ Գրիբոյեդով 15):
Համալսարանի ուսանողությունը ակտիվ մասնակցել և մասնակցում է հանրապետության մշակութային, սպորտային և հասարակական կյանքին, արձանագրելով լուրջ ձեռքբերումներ այդ ոլորտներում:
1997-ից համայսարանի կազմում գործում է քոլեջը, որն ապահովում է միջին մասնագիտական կրթություն, իսկ 2005-ից՝ ավագ դպրոցը:
Ներկայումս «Հայբուսակ» համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր բարձրագույն և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է, որը որակյալ կադրեր է պատրաստում՝ բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության մասնագիտություններով:
2001-ից Համալսարանի բոլոր կրթական ծրագրերը հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: