ТИП КОНКУРСА: 
Մրցույթ
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը (CARD) «Ավստրիական զարգացման գործակալության» (ADA) կողմից ֆինանսավորվող « ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում » ծրագրի շրջանակներում հայտարարում է՝ Ծրագրի վերջնական գնահատում իրականացնելու նպատակով մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, որոնք ունեն նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Մրցույթային փաթեթների էլեկտրոնային տարբերակները տեղակայված են նաև
www.card.am կայքում: Մրցույթի հաղթող է ճանաչվելու մրցույթի որակավորման չափանիշներին առավելագունս համապատասխանող մասնակիցը:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել CARD հիմնադրամի գրասենյակ՝ կնքված փակ ծրարների մեջ մինչև 04 Օգոստոսի, 2025թ., ժամը 11:00-ը Հայտերը պետք է ուժի մեջ լինեն բացման օրից 10 օր։
Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցի հայտերի բացմանը, որը տեղի կունենա 2025թ. օգոստոսի 04-ին, ժամը 12։00-ին CARD հիմնադրամի գրասենյակում մասնակցելու ցանկություն հայտնած հայտատուների ներկայությամբ։
ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԸ, ՎԱՅՐԸ ԵՎ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏԸ
Կից ներկայացված ձևաչափին համապատասխան պատրաստված Ձեր հայտը ընդունելի է տպագիր` կնքված փակ ծրարով:
Հայտի մեջ անհրաժեշտ է ներառել հայտատուի.
- պետռեգիստրի վկայականի պատճեն;
- կատարված աշխտանքների ցանկ (կից համապատասխան փաստաթղթերով /5 տարվա փորձի առկայությունը պարտադիր է/);
- մատակարարման ժամանակացույց;
- Տեխնիկական և ֆինանսական առաջարկ:
Հարցերի դեպքում դիմող կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են գրել ******.*********@****.** էլ. հասցեին կամ զանգահարել +37460440550(206), +37498992355, և/կամ այցելել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի գրասենյակ ՀՀ ք․ Երևան 0037, Ազատության 1/21, 41:
ՀԱՅՏԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
Փաստաթղթերի փաթեթը անհրաժեշտ է ներկայացնել փակ, ստորագրված և կնքված ծրարով։
Ծրարում ներառված փաստաթղթերը կազմվում են բնօրինակից և մեկ պատճենից: Տարբերակման նպատակով փաստաթղթերի փաթեթների վրա նշել ՛՛ԲՆՕՐԻՆԱԿ՛՛ և
՛՛ՊԱՏՃԵՆ՛՛ բառերը: Ծրարի վրա նշվում են՝
- պատվիրատուի անունը և հայտի ներկայացման վայրը /պատվիրատուի հասցեն/;
- հայտարարության անունը և համարը;
- “Չբացել մինչև հայտերի բացման նիստը” բառերը;
- հայտատուի/ընկերության անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը։
ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՁԵՎԸ, ՕՐԸ և ԺԱՄԸ
Հայտերի բացումը տեղի կունենա մրցույթի վերջնաժամկետի օրը՝ ՀՀ ք․ Երևան 0037, Ազատության 1/21, 41, 2025թ. Օգոստոսի 4-ին, ժամը 12։00-ին, հանձնաժողովի անդամների ներկայությամբ: Հայտատուները հրավիրվում են մասնակցելու հայտերի բացմանը։ Հայտերի բացման օրվա/ժամի հետ կապված փոփոխության դեպքում հայտատուները կտեղեկացվեն էլ. հաղորդագրության միջոցով:
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել միայն մեկ առաջարկ: Բոլոր առաջարկները, որոնք ներկայացվել են սույն կանոնի խախտմամբ, կմերժվեն:
Գները պետք է առաջարկվեն ՀՀ դրամով՝ առանց ԱԱՀ-ի («ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում » ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 386-Ն որոշման հաձայն, որի համար կտրամադրի համապատախան տեղեկանք):
ծառայությունների արժեքները անհրաժեշտ է ներկայացնել սույն առաջարկի հրավերի Հավելված 1-ով ներկայացված ձևաչափին համապատասխան:
Առաջարկները գնահատելիս առաջարկում անհամապատասխանությունների դեպքում Գնորդը յուրաքանչյուր առաջարկի համար կսահմանի գնահատման գինը` ուղղումներ կատարելու միջոցով, հետևյալ դեպքերում`
- որտեղ տարբերություն կա թվերով և տառերով արտահայտված գումարների միջև՝ տառերով գրված գումարը որոշիչ է,
- որտեղ տարբերություն կա միավոր արժեքի և համապատասխան տողի ընդամենի միջև, որը ձևավորվում է միավոր արժեքի և քանակի բազմապատկման արդյունքում՝ նշված միավոր արժեքը որոշիչ է,
- եթե մատակարարը հրաժարվում է ընդունել ճշտումները, ապա իր առաջարկը մերժվում է:
Պատվերի Շնորհում: Պատվիատուն պայմանագիր կկնքի այն Հայտատուի հետ, ում առաջարկը և մատուցվող ծառայության որակը, հետվաճառքային սպասարկման առաջարկը առավելագույնս կհամապատասխանի սույն առաջարկի հրավերի պահանջներին և վերոնշյալ չափորոշիչներին:
Պայմանագրի Կնքումը: Մրցույթի հանձնաժողովի որոշման հիման վրա Կազմակերպիչը ընտրված մասնակցի հետ կնքում է պայմանագիր: Պայմանագիրը կնքվում է գրավոր: Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամը նախատեսում է կնքել պայմանագիր մինչև ս.թ-ի Օգոստոսի 6-ը:
Մրցույթի Չկայացած Հայտարարելը: Մրցութային հանձնաժողովը մրցույթը չկայացած է հայտարարում, եթե՝
ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում Հրավերի պայմաններին; բ) ոչ մի հայտ չի ներկայացվել;
գ) մասնակիցների առաջարկած պայմանները մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ չեն ապահովում սույն Հրավերով նախատեսված
պայմանները;
Մրցույթի Առաջարկների Գնահատման Չափանիշները
Մրցույթին ներկայացված առաջարկները գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝
- առաջարկված գին;
- առաջարկվող ծառայությունների տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը սույն հրավերով ներկայացված պահանջներին(Հավելված 1);
- կազմակերպության համապատասխան փորձը տվյալ ոլորտում `Առնվազն 5 տարվա փորձ։ Նախորդ 5 տարվա ընթացքում առնվազն 2 նմանատիպ աշխատանք:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ВЛОЖЕНИЯ:
Announcement - Announcement.docx
ToR - ToR Final Evaluation.docx