ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք։ Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Սարտեքս ընկերությունը փնտրում է Մարդկային ռեսուրսների մասնագետ` թափուր հաստիքի համալրման նպատակով։
ОБЯЗАННОСТИ: 
- Կազմել թափուր աշխատատեղերի հայտարարություններ, տեղադրել ինտերնետային կայքերում;
- Վարել հարցազրույցներ, ընտրել կադրեր;
- Իրականացնել աշխատակիցների ամենօրյա հաճախումների տեղեկագրերի կազմում, աշխատակիցներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրում;
- Կազմել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր, ծանուցումներ, իրականացնել անձնական գործերի վարում և արխիվացում;
- Կազմել աշխատանքի ընդունման, ազատման, արձակուրդային օրերի տրամադրման և այլ հրամաններ;
- Իրականացնել աշխատավարձի հաշվարկ;
- Աշխատել մատնահետքի ծրագրով։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն;
- ՄՌԿ ոլորտում 3 տարվա աշխատանքային փորձ;
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն;
- Համակարգչային տեխնիկայի, MS Office փաթեթի գերազանց տիրապետում, համացանցից օգտվելու հմտություններ;
- ՀԾ կադրերի (Wages) ծրագրի տիրապետում;
- Ծանրաբեռնված և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն;
- Թիմում աշխատելու ունակություն, բարեկիրթ վարվելաձև։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն (CV) ուղարկել ****@******.** էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով "ՄՌԿ Մասնագետ" անվանումը։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.