ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Գիշերային հերթափոխ
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Էվոկաբանկը փնտրում է գիշերային հերթափոխի Օնլայն Սպասարկման Մասնագետ, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ОБЯЗАННОСТИ: 
- Մշակել օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված դիմումները;
- Իրականացնել արագ դրամական փոխանցումների համակարգերով նախատեսվող գործընթացները;
- Իրականացնել Բանկի կողմից ներդրված այլ օնլայն ծառայությունների մատուցման գործընթացները;
- Պատասխանել օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված նամակներին;
- Օնլայն համակարգերի հետ կապված ցանկացած խնդիր/ հարց առաջանալու դեպքում հեռախոսազանգի կամ կապի այլ միջոցներով կապ հաստատել հաճախորդի հետ և հարթել առաջացած խնդիրները;
- Հաճախորդի կողմից սխալ հաղորդագրությունների ներկայացման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործարքը ենթակա է մերժման` կապ հաստատել հաճախորդի հետ և ներկայացնել գործարքի մերժման մանրամասները:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն;
- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Միջազգային որակավորումները դիտարկում են որպես զգալի առավելություն;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական ճկուն միտք:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Օնլայն Սպասարկման Մասնագետ (գիշերային հերթափոխ)»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ, այդ թվում առողջության ապահովագրություն, Էվոկաբանկի ծառայությունների արտոնյալ պայմաններ, բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ, թրեյնինգներ և կարիերայի աճ, անգլերենի ուսուցում: