ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
․
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի ՓՄՁ Բիզնեսի Մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատվություն է կրելու ինչպես նոր, այնպես էլ գործող ՓՄՁ հաճախորդների գծով գործնական հարաբերությունների ստեղծման, պահպանման ու զարգացման, նրանց պահանջների բացահայտման, խորհրդատվության տրամադրման և Բանկում գործող բոլոր կորպորատիվ պրոդուկտների ու ծառայությունների վաճառքի իրականացման համար։
ОБЯЗАННОСТИ: 
․
- ՓՄՁ հաճախորդների ներգրավում;
- ՓՄՁ հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում;
- Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում;
- Ակտիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում;
- Ընթացիկ ՓՄՁ հաճախորդների պորտֆելի սպասարկում և խորհրդատվության տրամադրում;
- ՓՄՁ հաճախորդի գծով ինտեգրալ եկամտաբերության հաշվարկի (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտները հաշվի առնելով) իրականացում;
- Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի;
- ՓՄՁ հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին;
- Վարկային հայտերի ներկայացում համապատասխան իրավասու մարմնի քննարկմանը;
- Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում և Վարկավորման վարչության գծով սահմանված թիրախային ցուցանիշները ապահովելու նպատակով։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
․
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի բանկային համակարգում;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Լեզուների իմացություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Խաչաձև վաճառքի հմտություններ;
- Ընդհանուր զարգացվածություն;
- Կազմակերպչական հմտություններ;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն;
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
․
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ВЛОЖЕНИЯ:
Դիմում-հայտ - ԱյԴի Բանկ ընդունման դիմում-հայտ (2).xls