ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածու, որը պատասխանատու կլինի ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Ներգրավել ՓՄՁ հաճախորդներ;
- Վարել ՓՄՁ հաճախորդների ներգրավման տվյալների բազաները;
- Իրականացնել հաճախորդների պորտֆելի սպասարկում և տրամադրել խորհրդատվություն;
- Իրականացնել հաճախորդից բոլոր պրոդուկտների ստացվելիք եկամտաբերության հաշվարկ (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտներ);
- Իրականացնել հարցումներ վարկային ռեգիստրից՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի;
- Բաժնի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկներ ներկայացնել;
- Մասնակցել բաժնի աշխատանքներին առնչվող իրավական ակտերի մշակման գործընթացին։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձ ֆինանսական/ բանկային ոլորտում;
- Համակարգչային գիտելիքներ;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Վերլուծական մտածողություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն; անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ. փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («ՓՄՁ Հաճախորդների Հետ Աշխատանքների Առաջատար Մենեջեր»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ВЛОЖЕНИЯ:
Դիմում-հայտ - ID Bank Application Form.zip