ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Փորձագետ-դասընթացավարը պետք է մշակի սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի վերապատրաստման համար նախատեսված ուսումնական նյութեր՝ հաշվի առնելով համապատասխան օրենսդրությունը, ինչպես նաև պատրաստի տեղական և միջազգային փորձին վերաբերող նյութեր:
ОБЯЗАННОСТИ: 
- Հետևելով հաստատված ուսուցման պլանին, իրեն հանձնարարված թեմաների վերաբերյալ մշակել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի համար նախատեսված PPT պրեզենտացիաներ և համապատասխան ձայնագրություն՝ յուրաքանչյուրն առավելագույնը 20 րոպե տևողությամբ;
- PPT պրեզենտացիաները պատրաստելիս օգտագործել հնարավորինս շատ պատկերներ;
- Համագործակցել տեսանյութ պատրաստող թիմի հետ՝ PPT պրեզենտացիայով անցկացված դասախոսությունը նկարահանելու/ ձայնագրելու, անհրաժեշտության դեպքում այլ ուսուցողական տեսանյութեր պատրաստելու համար;
- Յուրաքանչյուր պրեզենտացիայի համար մշակել դրա նյութին համապատասխան 7-ական հարցից բաղկացած բազմակի պատասխաններով թեստեր՝ մասնակիցների ինքնաստուգման համար;
- Դասընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հավաքել և ծրագրի փորձագետին տրամադրել իրեն հանձնարարված թեմաներին վերաբերող պատկերներ, տեսանյութեր և առցանց նյութերի հղումներ (հնարավորության դեպքում հայերեն տեսանյութեր);
- Ներկայացնել գրականության ցանկ , որը պետք է ներառվի դասընթացի նյութերի փաթեթում (գիրք, տեքստ, ցուցումների ուղեցույցներ)։ Ներառել գրականության անվանումը, հեղինակի անվանումը, հրատարակման տարեթիվը, ուսուցանվող թեմային անդրադարձող էջերը, ինչպես նաև դրանց առցանց հղումները (առցանց հղումների անհասանելիության դեպքում անհրաժեշտ է տրամադրել դրա PDF տարբերակը);
- Մասնակցել առցանց ֆորումներին՝ մասնակիցների հետ ուղիղ կապի մեջ մտնելու և նրանց հարցերին պատասխանելու համար։ Այս նպատակով անհրաժեշտ է օրական առնվազն մեկ ժամ հասանելի լինել moodle հարթակի ֆորումում։ Կարելի է մուտք գործել համակարգ օրը երկու անգամ՝ 30-ական րոպե տևողությամբ;
- Ֆորումներին քննարկելու համար նախապատրաստել 2-3 հարց յուրաքանչյուր պրեզենտացիայի շրջանակներում և մասնակցել դրանց քննարկմանը;
- Աշխատանքների ավարտին ներկայացնել կարճ հաշվետվություն իր կատարած աշխատանքների վերաբերյալ՝ ներառելով տեղեկություն իր մշակած և հավաքած նյութերի վերաբերյալ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;
- Համապատասխան ոլորտում դասավանդման փորձը ցանկալի է;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Միջազգային ծրագրերի ներքո իրականացվող խորհրդատվության փորձի առկայությունը առավելություն է;
- Նյութերի մշակման համար համապատասխան գիտելիքների և փորձի առկայություն;
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Վերլուծական և հետազոտական հմտություններ;
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և տրամաբանելու կարողություն;
- Համակարգչային համապատասխան ծրագրերի իմացություն;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Գրավոր հաշվետվություններ և պրեզենտացիաներ կազմելու հմտություններ;
- Պատկերացում իրական աշխատանքային գործընթացների և պրակտիկ հմտությունների վերաբերյալ;
- Դասավանդման և ուսուցման մեթոդաբանության յուրացման կարողություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչ վերջնաժամկետը ուղարկել ինքնակենսագրական (CV) *********@*********.*** էլ. հասցեով` թեմա դաշտում հստակ նշելով հաստիքի անվանումը («Փորձագետ-Դասընթացավար Սպանդանոցի Անասնաբույժ-Փորձագետի Վերապատրաստման Դասընթացի Նյութերի Մշակման և Դասավանդման Համար»): Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.