ТИП КОНКУРСА: 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն 2023-2026թթ ժամանակահատվածում Արևելյան գործընկերության (EaP) երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտները ներկայացնող իր գործընկերների հետ համագործակցությամբ՝ իրականացնում է RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագիրը` SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:
Ծրագրի թիրախում է Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտների թվային փոխակերպումը, որի նպատակն է նպաստել վերոնշյալ ոլորտների զարգացմանն ու ավելի բարձր եկամուտների ու արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը կանանց և երիտասարդների համար՝ ներառելով խոցելի խմբերը:
Ծրագրի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կմշակեն նորարար և կայուն թվային տեխնոլոգիաներ, ծառայություններ և լուծումներ, որոնք կադապտացվեն Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և արտադրական ոլորտների փոքր և միջին ձեռնարկությունների պահանջներին, նպաստելով այս ոլորտների ընկերությունների մրցունակության բարձրացմանը տեղական և միջազգային շուկաներում, ավելի արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը կանանց և երիտասարդների համար՝ ներառելով խոցելի խմբերը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել քաղաքականության նախաձեռնությունների ռազմավարություն մշակող փորձագետի՝ զարգացնելու RECONOMY ծրագրի գործընկեր «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (ԱՏՁՄ) ՀԿ-ի կարողությունները և մշակելու ավելի պրոակտիվ և արդյունավետ քաղաքականության նախաձեռնությունների ռազմավարություն՝ RECONOMY ծրագրի թիրախային ոլորտների ՓՄՁ-երի ու ՏՏ ծառայություններ մատուցող ընկերությունների համար ավելի բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու նպատակով։
Կատարվելիք առաջադրանքի ու ժամկետների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են ստորև հղումով՝
https://drive.google.com/drive/folders/195Ib60MQzlsx1QP0wOCYJ9dT03B78MH_?usp=drive_link
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված կազմակերպությունները և խորհրդատուներն ամբողջական փաթեթը պետք է ուղարկեն *********@*********.*** էլ․հասցեին ոչ ուշ, քան 2025թ մարտի 10-ը՝ նամակի վերնագրում նշելով «HEL 24-25 Քաղաքականության նախաձեռնությունների ռազմավարության մշակում» փորձագետ։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
Strategic Development Agency (SDA) NGO is an Armenian development organization implementing numerous operational projects, research and analysis, business and management advice, in cooperation with a number of international organizations such as Swiss Agency for Development and Cooperation (SDC), Austrian Development Agency (ADA), German International Cooperation (GIZ), UN Global Environmental Facility (GEF), Food and Agriculture Organization (FAO) of the United Nations, European Union (EU) Delegation to Armenia.