ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Յուքոմ» ընկերությունը փնտրում է ռադիո ցանցի պլանավորման ճարտարագետ, որը պատասխանատու կլինի ռադիո ցանցերի (WiFi, 2G/3G/4G և հետագայում 5G) պլանավորման աշխատանքների իրականացման համար:
ОБЯЗАННОСТИ: 
Պատասխանատվությունները ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝
- Կիրառել և շահագործել հատուկ պլանավորման ծրագրային գործիքներ (network coverage simulation tools);
- Կիրառել և շահագործել հատուկ օպտիմիզացման ծրագրային գործիքներ (drive-test and post-processing tools);
- Իրականացնել ծածկույթի համար պլանավորվող տարածքների տեղազննում, հաշվետվությունների պատրաստում, ֆոտոնկարների բազայի վարում;
- Իրականացնել պլանավորման, օպտիմիզացման և շահագործման աշխատանքների համար բոլոր անհրաժեշտ տվյալների ճշտում և ճշգրիտ տվյալների բազայի վարում;
- Պատրաստել ծածկույթի հաշվարկներ, քարտեզներ և պրեզենտացիաներ;
- Պատրաստել ելակետային տվյալներ և տեխնիկական առաջադրանքներ և տրամադրել հետագա ցանցի նախագծման, շինարարական և տեղադրման աշխատանքների իրականացման համար;
- Մասնակցել բազային կայանների հանձնման-ընդունման գործընթացին;
- Մասնակցել ռադիո ցանցերում և հատուկ դեպքերում բաժանորդների մոտ առաջացած խնդիրների վերլուծության գործընթացին:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- 2G/3G/4G բջջային ցանցերի բազային գիտելիքներ;
- WiFi ցանցերի կառուցման և շահագործման գիտելիքներ, ինչպես ռադիո, այնպես էլ ցանցային մասը;
- Տվյալների բազաների հետ աշխատելու փորձ;
- Մոնիտորինգային համակարգերի բազային գիտելիքներ;
- Արագ սովորելու ունակություն, նոր մոտեցումներ փնտրելու ցանկություն և կարողություն;
- Անհրաժեշտության դեպքում գրասենյակից դուրս աշխատելու պատրաստակամություն;
- Ծրագավորում script-ինգի մակարդակով կդիտարկվի որպես առավելություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել ******@****.** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ռադիո ցանցի պլանավորման ճարտարագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն անհրաժեշտ հմտություններին համապատասխան անձինք:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.