ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Էպիռոք Արմենիա կազմակերպութանը անհրաժեշտ է Սերվիս Մեխանիկ:
ОБЯЗАННОСТИ: 
- Իրականացնել ամենօրյա ստուգումներ ըստ ստուգաթերթիկի և վերականգնել թերությունները, եթե դրանք առկա են;
- Հայտնաբերել սարքավորումների խափանումները և վերանորոգել դրանք պայմանագրով նախատեսված կարգով՝ համաձայն Էպիռոքի ստանդարտների;
- Իրականացնել սարքավորումների կանոնավոր սպասարկում Էպիռոքի ձեռնարկի համաձայն;
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին;
- Համոզվել, որ բոլոր գործիքները և սարքավորումները ճիշտ են օգտագործվում և պահվում են աշխատանքային լավ վիճակում;
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել աշխատանքներ այլ բնագավառներում՝ ներառյալ ստորգետնյա աշխատանքները, բայց ստորգետնյա աշխատանքների առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի մեկ ժամը՝ բացառելով սարքավորումների գտնվելու վայր հասնելու և վերադառնալու ճանապարհի ժամանակը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Համապատասխան բարձրագույն կրթություն;
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքների առկայություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական *****.*******@******.*** էլ. հասցեին ՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Սերվիս Մեխանիկ»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
Էպիռոքը զբաղվում է հանքարդյունաբերության և քաղաքաշինության ոլորտի սարքավորումների արտադրությամբ: Ընկերությունը հիմնադրվել է Շվեդիայում և համագործակցում է մոտ 150 երկրների ներկայացուցիչների հետ: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
www.epiroc.com/: