Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակում հայտերի ներկայացման հրավեր
Это объявление было просмотрено
Компания: GIZ
Локация: Yerevan, Армения
Крайний срок: 17 հուլիսի, 2026 թ., ժ. 17:00

Поделиться

ТИП КОНКУРСА: 

Հայտերի Ներկայացման Հրավեր

ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 

Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) շրջանակում հայտարարում է հայտերի ներկայացման հրավեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար՝ համաձայն կից փաստաթղթում նկարագրված դրույթների։ Ընտրված նախաձեռնությունները կֆինանսավորվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։
Հրավերը բաց է Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում գործող կամ ներկայացվող հայտի շրջանակներում նշված մարզերում ծրագիր իրականացնող ՔՀԿ-ների համար։ Հայտատու կազմակերպությունը պետք է սույն հրավերի հրապարակումից առնվազն մեկ տարի առաջ գրանցված լինի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։
Ներկայացվող բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն համայնքների զարգացմանը: Պետք է հստակորեն ներկայացվի ծրագրի ներդրումը կայուն և ներառական տեղական զարգացմանը:
Հայտեր կարող են ներկայացվել համայնքային և մարզային մակարդակներում իրազեկման, կարողությունների զարգացման և համագործակցության շրջանակի ամրապնդման նպատակով՝ հետևյալ թեմաների շրջանակում.
- գենդերային հավասարություն
- կանանց հզորացում
- ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելում
- հաշմանդամություն ունեցող կանանց և երիտասարդների իրավունքների պաշտպանություն
- տեղահանված կանանց և երիտասարդների իրավունքների պաշտպանություն
Յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման առավելագույն չափը 11,000,000 ՀՀ դրամ է։ Բոլոր ծրագրերը պետք է հայտատուի կողմից համաֆինանսավորվեն ծրագրի ընդհանուր գումարի առնվազն 10%-ի չափով։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հայտերը պետք է կազմվեն հայերենով և ուղարկվեն LDF-Armenia@giz.de հասցեին։ Գործընթացին առնչվող բոլոր հարցերը կարող են ուղարկվել նույն հասցեին։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 17 հուլիսի, 2026 թ., ժ. 17:00:
Հետաքրքրված կազմակերպությունների համար ս.թ. հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, կազմակերպվելու է առցանց տեղեկատվական հանդիպում (Microsoft Teams հարթակում), որին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://teams.microsoft.com/meet/382931804105930?p=ZnqXSPTos1R32GHeLB։
Հայտերի ներկայացման հրավերի ամբողջական տեքստը և կից հավելվածները հասանելի են ստորև հղումներով։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ВЛОЖЕНИЯ:

ВЛОЖЕНИЯ Հայտերի Ներկայացման Հրավեր - ՏԶՀ_հայտերի_ներկայացման_հրավեր_2026.pdf ВЛОЖЕНИЯ 1 - Հավելված1_հայտի_ձևանմուշ_ՏԶՀ.docx ВЛОЖЕНИЯ 2 - Հավելված2_բյուջեի_ձևանմուշ_ՏԶՀ.xlsx ВЛОЖЕНИЯ 3 - Հավելված3_ՏԶՀ_գնահատման_սանդղակ_ուղղություն.xlsx ВЛОЖЕНИЯ 4 - Հավելված4_ԿԶՆ_թիրախների_և_ցուցանիշների_շտեմարան.pdf ВЛОЖЕНИЯ Announcement in English - LDF_announcement_ENG.pdf

О КОМПАНИИ: 

The Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) is an international cooperation enterprise for sustainable development with worldwide operations. It provides viable, forward-looking solutions for political, ecological and social development in a globalized world. GIZ promotes complex reforms and change processes, often working under difficult conditions.