ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
ՀԱԷԿՇԻՆ-ը փնտրում է ոլորտով հետաքրքրված, նոր գիտելիքների ձգտող Տեխնիկական անվտանգության ճարտարագետի:
ОБЯЗАННОСТИ: 
- Գործատուի անունից աշխատողներին տեղեկացնել և ծանոթացնել աշխատավայրում աշխատանքային անվտանգության նորմերին և պայմաններին, արտադրական վտանգավոր և վնասակար գործոններից պաշտպանվելու ուղղությամբ ձեռնարկված միջոցներին;
- Իրականացնել շենքերի, օբյեկտների, սարքավորումների տեխնիկական վիճակի զննում՝ աշխատանքի անվտանգության և պաշտպանության ոլորտում գործող նորմատիվների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան;
- Ապահովել իրականացվող շինարարական աշխատանքների համապատասխանությունը շրջակա միջավայրի պահպանման նորմերին;
- Յուրաքանչյուր նախագծի հետ կապված վերահսկել շինարարության ողջ ընթացքը՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական հետևանքները բացահայտելու և վերացնելու նպատակով;
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն ճարտարագիտական կրթություն կամ տեխնիկական բարձագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- Աշխատանքի անվտանգության և պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի, բնապահպանական նորմերի իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Թիմում աշխատելու հմտություններ:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) **@********.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը (Տեխնիկական անվտանգության ճարտարագետ): Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Մրցակցային
О КОМПАНИИ: 
ՀԱԷԿՇԻՆ-ը, որը ներկայացնում է «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ, շինարարական ընկերություն է Հայաստանում: ՀԱԷԿՇԻՆ-ի կողմից իրականացվող նախագծերը ներառում են էներգետիկայի, քաղաքաշինության, հիդրոտեխնիկական և արդյունաբերական ոլորտները: