ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Աշխատակիցը համակարգելու է կազմակերպության առօրյա գործունեությունը, միցոցառումների կազմակերպումը և աջակցելու է ինստիտուտի թիմին ծրագրային գործունեության շրջանակներում։
ОБЯЗАННОСТИ: 
Հիմնական գործառույթներն են․
- Համակարգել հեռախոսազանգերը, արտաքին նամակագրությունը, կոնտակտային տվյալների բազան;
- Աջակցել տնօրենին և այլ թիմակիցներին իրենց առօրյա գործունեության կազմակերպման հարցում; վերահսկել կազմակերպության/անձնակազմի օրացույցը;
- Ընդունել և կազմակերպել հյուրասիրություն կազմակերպության այցելուների համար;
- Կազմակերպել միջոցառումներ, պատրաստել դրանց համար հայտարարություններ, հաշվետվություններ;
- Կազմակերպել գնումներ և իրականացնել լոգիստիկ այլ գործառույթներ;
- Վերահսկել/համակարգել կազմակերպության սոցիալական էջերն ու կայքը;
- Կազմել, թարգմանել ծրագրային և հետազոտական փաստաթղթեր:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
Անհրաժեշտ հմտություններն ու փորձառությունը՝
- Բակալավրի աստիճան քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, կամ հարակից բնագավառներում;
- Առնվազն 1 տարվա փորձ ադմինիստրատիվ գծով կամ մենեջմենթի ոլորտում;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Microsoft Office փաթեթի լիարժեք տիրապետում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց CV-ն *******@***.** էլ․ հասցեին՝ նամակի թեման նշելով «Ծրագրերի օգնական և գրասենյակի համակարգող»։
Առաջին փուլն անցած հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
Կովկասի ինստիտուտը գիտահետազոտական հիմնադրամ է, որի հիմնական նպատակն է Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացների և զարգացումների վերլուծությունն ու դրանց շուրջ երկխոսության խթանումը: Ինստիտուտի գործունեության շրջանակները ներառում են գիտահետազոտական աշխատանքների, կրթական ծրագրերի և քաղաքական վերլուծությունների իրականացումը։ Ինստիտուտը համագործակցում է միջազգային ներկայացուցչությունների, ՀՀ պետական կառույցների և տեղական հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, լրատվամիջոցների և ուսումնական հաստատությունների հետ։