ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» (ԱՊՆԱ) հասարակական կազմակերպությունը փնտրում է կազմակերպչական եւ հաղորդակցական բարձր հատկանիշներով համակարգողի` (Project Assistant) «Կայուն շարժունակության ինդեքս Վանաձորի եւ Գյումրու համար» ծրագրի թիմին միանալու համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Սերտ համագործակցելով ծրագրի ամբողջ թիմի եւ գործընկերների հետ` համակարգողը հաշվետու է լինում ծրագրի ղեկավարին` փաստացիորեն դառնալով կապ բոլոր օղակների միջեւ;
- Կազմում է անհրաժեշտ փաստաթղթեր եւ հաշվետվություններ, կազմակերպում առցանց կամ առերես հանդիպումներ, պլանավորում անելիքն ու ծրագրի ղեկավարին ներկայացնում ընթացիկ եւ վերջնական արդյունքները:
- Իրականացնում է ծրագրի շրջանակներում անհրաժեշտ այլ գործառույթներ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Առնվազն 2 տարվա փորձ, նախընտրելի է՝ ծրագրերի համակարգման ոլորտում;
- Բանավոր եւ գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հայերենի եւ անգլերենի իմացություն;
- Տվյալների վրա հիմնված վերլուծական նյութեր ստեղծելու և դրանք համոզիչ ներկայացնելու կարողություն;
- Կայքի բովանդակության կառավարման տեխնիկա;
- Գործընկերների հետ հաղորդակցության ծրագրակազմի կամ էլփոստի համակարգերի օգտագործման իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել կենսագրականները ****@****.** էլ. հասցեին:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» (ԱՊՆԱ) հասարակական կազմակերպությունը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին: Ասոցիացիան պաշտոնապես գրանցվել է 2019 թ՝ իրավաբանական հենք ստեղծելով մինչ այդ չկանոնակարգված համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու համար:
ԱՊՆԱ-ն կոչված է ուղղել իր ջանքերը Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների մշակմանն ու տարածմանը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: