ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) կազմակերպությունը փնտրում է վարորդ: Վարորդը ԲԱՍ-ի ավտոմեքենայով տեղափոխում է ուղևորների և վավերացված ապրանք՝ պահպանելով տեխնիկական և անվտանգության պայմանները, երկրում սահմանված ճանապարհային կանոնները և ԲԱՍ-ի անվտանգության կանոնները՝ ապահով և արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով։
ОБЯЗАННОСТИ: 
- Ամեն օր ստուգել իրեն կցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակը (անիվների վիճակը, յուղը, արգելակները, ռադիոսարքավորումները, լրացուցիչ պահեստամասերը և այլն), կատարել շաբաթական ստուգում համաձայն ԲԱՍ-ի ուղեցույցի, լրացնել այն։ Մեքենան պահել մաքուր վիճակում, միշտ պատրաստ պահել այն, փոխանցել հաջորդ վարորդին;
- Ապահովել մեքենայում գտնվող ուղևորների անվտանգությունը, զգույշ երթևեկել, հետևել արագության սահմանափակումներին և ճանապարհային կանոններին, ինչպես նաև ԲԱՍ-ի կանոններին՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար;
- Հետևել, որ բոլոր ուղևորներն իրենց հետ ունենան անհրաժեշտ փաստաթղթերը ու որպեսզի ոչ ԲԱՍ-ի աշխատակից ուղևորը ստորագրի համապատասխան ձևաթղթերը;
- Ապահովել ավտոմեքենայի բեռնումն ու բեռնաթափումը, ապրանքը ստացողին ներկայացնել փաստաթղթերը, ստուգել առաքված ապրանքների կարգավիճակը, լրացված փաստաթղթերը հանձնել Լոգիստիկ բաժնին ու ստուգել, որ անհրաժեշտ փաստաթղթերը կցված լինեն ապրանքին;
- Հետևել, որ ավտոմեքենայի փաստաթղթերն ու վարորդական վկայականը մեքենայում լինեն;
- Իր անմիջական ղեկավարին տեղեկացնել ուղևորների և/ կամ ապրանքի տեղափոխման ժամանակ արձանագրված միջադեպերի մասին;
- Իմանալ, թե ինչպես օգտվել ռադիոկապից, կոդից, անգիր իմանալ հեռախոսահամարները, ռադիոայբունենը և կարողանալ կապի դուրս գալ ԲԱՍ-ի հաղորդակցության քաղաքականության համաձայն՝ տեղեկացնելու իր գտնվելու վայրի ու հնարավոր խնդիրների մասին;
- Իմանալ տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության կանոնները, հատկապես դրանք, որոնք վերաբերում են մաքսակետերին, անցակետերին, արգելափակված ճանապարհներին։ Հետևել, որ ուղևորները ևս պահպանեն անվտանգության կանոնները;
- Հեպատիտ Ց-ի ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու Քրեակատարողական համակարգի հիմնարկներին, կազմակերպվելու են կանոնավոր այցեր տարբեր բանտեր (հիմնականում Արմավիրում) և Դատապարտյալների հիվանդանոց։ Բոլոր այցերի ժամանակ վարորդը պետք է անհրաժեշտության դեպքում VHF-ով կապի դուրս գա։ Վարորդը պիտի`
ա) Լինի կոնտակտային անձ քրեակատարողական հիմարկի ու գրասենյակում հաղորդակցության համար պատասխանատուների միջև;
բ) Նմուշները տեղափոխի մեկ բժշկական և քրեակատարողական հիմնարկից մյուսը;
գ) Աջակցություն ցուցաբերի վերադասին ու կատարի նրա հանձնարարությունները։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Միջնակարգ կրթություն, վարորդական վկայականի առկայություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու փորձը ցանկալի է (4x4, նավեր, մոտոցիկլետ և այլն);
- Աշխատանքը ԲԱՍ-ում կամ այլ ՀԿ-ներում ցանկալի է;
- Հայերենի իմացություն (մայրենի լեզու), անգլերենի և/ կամ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Տարրական մեխանիկայի իմացությունը ցանկալի է;
- Առաքելության տեղանքի ճանապարհների լավ իմացություն:
Կարողությունները`
- Արդյունավետ և որակյալ աշխատանք L1;
- Թիմային աշխատանք և համագործակցություն L1;
- Վարքագծային ճկունություն L1;
- Հարգանք ԲԱՍ-ի սկզբունքներին L1;
- Սթրեսի կառավարում L2:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են *************************@******.***.*** էլ․ հասցեին ուղարկել դիմումները, ներառյալ՝
- Ուղեկցող նամակ,
- Ռեզյումե,
- Վարորդական վկայական,
- Երեք երաշխավորների կոնտակտային տվյալներ` ներառյալ նախկին անմիջական ղեկավարը։
Խնդրում ենք նամակի վերնագրի տողում նշել հաստիքի անվանումը «Վարորդ»։
Ռեզյումեում անհրաժեշտ է նշել Ձեր աշխատանքային փորձի, կազմակերպության մեջ Ձեր կատարած աշխատանքի ու դրա տևողության մասին։ Խորհուրդ ենք տալիս ուղեկցող նամակում պատմել Ձեր մասին՝ պարզաբանելով, թե ինչու եք դիմում նշված աշխատանքի համար ու ինչու եք համապատասխանում հաստիքին։ Կանայք խրախուսվում են դիմել։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։ Վաղ դիմումները ողջունելի են, քանզի թեկնածուները կարող են դիտարկվել մինչև վերջնաժամկետը լրանալը։
Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր է ԲԱՍ-ի համար: Ներկայացնելով Ձեր դիմումը՝ Դուք համաձայնում եք, որ ԲԱՍ–ն օգտագործի Ձեր տվյալները միայն աշխատանքի ընդունման գործընթացի համար, որպեսզի ունենա բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունման, Ձեր դիմումի վավերացման և ամենահարմար թեկնածուի ընտրության համար: Ձեր տվյալները գաղտնի կպահվեն: Ձեր տվյալները հասանելի կլինեն միայն աշխատանքի ընդունման գործընթացին մասնակից անձանց։ ԲԱՍ-ը ոչ մի պարագայում չի հանրայնացնի Ձեր տվյալները: Հարցերի դեպքում կարող եք դիմել Ֆինանսական և մարդկային ռեսուրսների գծով համակարգողին՝ *************************@******.***.*** էլ․ հասցեին։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
Կազմակերպությունն առաջարկում է՝
- Աշխատավարձ՝ համաձայն ԲԱՍ-ի աշխատավարձերի սանդղակի;
- Միջազգային կազմակերպությունում աշխատանքային փորձ ձեռքբերելու, ուսուցման և առաջխաղացման հնարավորություն;
- Մարդկանց կյանքը փրկելու, նրանց տառապանքը թեթևացնելու և ամենակարիքավոր անձանց հետ աշխատելու ԲԱՍ առաքելության մեջ Ձեր ներդրումն ունենալու hնարավորություն;
- ԲԱՍ-ը աշխարհահռչակ հումանիտար, բժշկական կազմակերպություն է՝ դրական աշխատանքային մշակույթով։
ԲԱՍ-ը հավատարիմ է ներառական մշակույթին։ Կազմակերպության յուրաքանչյուր աշխատողի կարծիքը կարևոր է։ ԲԱՍ-ը ողջունում է բոլորին՝ անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ազգությունից, ռասայից, կրոնից, դավանանքից, կարողությունների մակարդակից ու բազմազանության այլ դրսևորումներից։