ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Ամբողջ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը փնտրում է փորձառու վարորդ։
ОБЯЗАННОСТИ: 
- Պահպանելով կազմակերպության անվտանգության կանոնները՝ տեղափոխել աշխատակիցներին և սարքավորումներ;
- Հետևել երթևեկության կանոններին և օրենքներին;
- Իրականացնել ամենօրյա ստուգում (յուղի, ջրի մակարդակի, անվադոդերի ճնշման և արգելակների անխափանելիության);
- Յուրաքանչյուր ուղղությունից հետո լրացնել կազմակերպության տրանսպորտային մատյանը;
- Հետևել կազմակերպության հաղորդակցման կանոններին;
- Հարգել կազմակերպության կանոններն ու ընթացակարգերը մեքենայի տեղաշարժման վերաբերյալ (պատահար, գիշերային տեղաշարժ, կայանում);
- Լուծել մանր տեխնիկական խնդիրներ;
- Տեղեկացնել լոգիստիկ բաժնին խնդիրների կամ անսարքությունների մասին;
- Պահել կազմակերպության մեքենան մաքուր վիճակում և անհրաժեշտության դեպքում համալրել/ լիցքավորել (բենզին, պիտակներ, դրոշներ, գործիքներ, դեղորայք);
- Օգտագործել ռադիո հաղորդակցություն, երբ անհրաժեշտ է ;
- Աջակցել գրասենյակային փոքր վերանորոգումներով, կատարել նամակների և այլ փաստաթղթերի առաքում;
- Կազմակերպել, տեղափոխել կամ առաքել գրասենյակային պիտույքներ, սարքավորումներ և կահույք դեպի կազմակերպության գրասենյակ կամ գործընկեր կազմակերպություններ;
- Աջակցել մասնաճյուղի լոգիստիկայի գծով պատասխանատուին փաստաթղթերի պատրաստման, արխիվացման աշխատանքներում, ինչպես նաև սևագրել փաստաթղթեր, պատճենել, սկանավորել և արխիվացնել համապատասխան ֆայլերում;
- Հետևել կազմակերպության քաղաքականությանը և էթիկայի կանոններին:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Առնվազն միջին մասնագիտական կրթության առկայություն;
- Վարորդական իրավունքի առկայություն;
- Գերազանց գիտելիք ճանապարհների և երթևեկության կանոնների վերաբերյալ;
- Առնվազն 4 տարվա վարորդական փորձ;
- Տարրական մեխանիկական գիտելիքներ;
- Հասարակական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններում աշխատանքային փորձը դիտվում է որպես առավելություն;
- Բազմազան մշակութային միջավայրում աշխատանքային փորձ;
- Հայերեն լեզվի իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը առավելություն է;
- Տարրական համակարգչային գիտելիքներ;
- Ճկուն աշխատանքային ժամեր;
- Թիմում աշխատող՝ պրոֆեսիոնալիզմի և հավատարմության զգացումով;
- Ցուցաբերել պարտավորություն գենդերային հավասարության հարցերում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել աշխատանքի համար՝ հետևելով հղմանը՝
https://employ.acf-e.org/index.php/positions/view/5307: •Հարցազրույցի հրավիրվելու են միայն նախնական ցուցակ անցած թեկնածուները։ Փաստաթղթերը կպահվեն կազմակերպությունում: Ուղարկելով անհրաժեշտ ինֆորմացիան՝ դիմորդները տալիս են իրենց համաձայնությունը անձնական տվյալների հավաքագրման և պահպանելու վերաբերյալ։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
281,720 ՀՀ դրամից - 315,478 ՀՀ դրամ համախառն՝ կախված թեկնածուի աշխատանքային փորձից
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
- Աշխատանքը երևանյան գրասենյակում է՝ կանոնավոր այցերով դեպի ծրագրի տարածաշրջաններ;
- Շաբաթական 40 ժամ, ժամանակ առ ժամանակ արտաժամյա աշխատանքի անհրաժեշտություն;
- Պայմանագիրը՝ ըստ աշխատանքային օրենսգրքի: