ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Մեգնա» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի, ով իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստանում ավտոմոբիլային ոլորտի ապագա ձևավորման կարևորագույն գործում:
ОБЯЗАННОСТИ: 
- Ներկայացնել հաճախորդներին «Ռենո» և «Լադա» ավտոբրենդերը՝ ընկերությունում հաստատված չափանիշների համաձայն;
- Բացահայտել վաճառքի աճի նոր հնարավորություններ՝ թիրախային հաճախորդների և գործընկերների հետ ստեղծելով ամուր և վստահելի փոխհարաբերություններ;
- Իրականացնել վաճառքի արդյունքների վերլուծություն՝ բացահայտելով բարելավման հնարավորությունները;
- Պատրաստել և հաճախորդներին ներկայացնել գնային առաջարկներ;
- Շարունակական զարգացնել մասնագիտական և տեխնիկական գիտելիքներն ավտոմեքենաների ոլորտի վերաբերյալ;
- Վաճառքի թիմի հետ ռազմավարական պլաններ մշակել, որոնք միտված կլինեն հաճախորդների բավարարվածության մեծացմանը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն;
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկանալի է;
- Գերազանց հաղորդակցման և վերլուծական հմտություններ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Վարորդական իրավունքի առկայությունը և ավտոմեքենա վարելու հմտությունը ցանկալի է:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Բոլոր հետաքրքրված և որակավորմամբ համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ******@*********.** էլ. հասցեին` նամակի վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի մենեջեր»): Միայն պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
«Մեգնա» ընկերությունը հիմնվել է 2004թ. Երևանում` որպես «Renault» մակնիշի պաշտոնական ներկայացուցիչ: Այդ տարիներից ի վեր ընկերությունն իր հաճախորդներին ներկայացրել է ֆրանսիական այս աշխարհահռչակ ընկերության բազում մոդելներ: