ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Վաճառքի Պատասխանատուի գործառույթների մեջ է մտնում բացահայտել նոր շուկաներ/ պատվիրատուներ` ապահովելով պատվիրատուների մշտական աճը: Նա պետք է մշակի կազմակերպության վաճառքի ռազմավարությունը` շուկայի պահանջներին և զարգացման ընթացիկ միտումներին համահունչ: Պատասխանատուն աշխատելու է կազմակերպության ղեկավարի անմիջական ենթակայության ներքո` համագործակցելով ամբողջ թիմի հետ:
ОБЯЗАННОСТИ: 
- Մշակել և կյանքի կոչել կազմակերպության վաճառքի ռազմավարությունը;
- Կատարել շուկայի ուսումնասիրություն` բացահայտելու վաճառքի և բիզնեսի նոր հնարավորությունները;
- Բացահայտել և ներդնել վաճառքի նոր մեթոդներ և գործիքակազմ վաճառքի աճն ապահովելու նպատակով;
- Գնահատել շուկայի պահանջարկը և ներդնել անհրաժեշտ մոտեցումներ պատվիրատուների ակնկալիքները և պահանջները ապահովելու համար;
- Ստեղծել պոտենցիալ պատվիրատուների տվյալների շտեմարան և դրա հիման վրա կազմակերպել հանդիպումներ համագործակցություն հիմնելու և նոր պատվիրատուներ ներգրավելու նպատակով;
- Պլանավորել, կազմակերպել և ղեկավարել վաճառքին առնչվող անհրաժեշտ գործողությունները:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության կամ բիզնեսի կառավարման ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում;
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Վաճառքի պլանավորման փորձ և սահմանված նպատակներին հասնելու կարողություն;
- Հաղորդակցություն և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ պատվիրատուների հետ պատշաճ համագործակցություն հիմնելու նպատակով;
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ բազմաբնույթ և միաժամանակյա առաջադրանքներ/ խնդիրներ լուծելու համար:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****.*****@*****.*** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի Պատասխանատու»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.