ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
ՀՏԶՀ Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը իր ծրագրերի իրականացման համար փնտրում է վերահսկող ինժեներ:
ОБЯЗАННОСТИ: 
- Պարբերաբար այցելել շինհրապարակներ, այցելությունների ընթացքում ստուգվում են կատարված շինարարական և մոնտաժային բոլոր աշխատանքների որակը և տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծա-նախահաշվային փաստաթղթերին, շինարարական նորմերին և կանոններին։ Մասնավորապես՝ խրամուղու խորություն, խրամուղու լայնություն, ավազի նախապատրաստական և պաշտպանիչ շերտերի տեղադրում, խողովակաշարի տեղադրում, խրամուղու հետլիցք և տոփանում, խճի նախապատրաստական շերտի և ասֆալտի ծածկույթի տեղադրում, խողովակաշարի փորձարկում, խողովակաշարի վարակազերծում և լվացում, ջրաչափական հորերում ջրաչափական հանգույցի տեղադրում, խրամուղիների զննման, թաքնված աշխատանքների, խողովակաշարերի փորձարկման, ախտահանման և լվացման ակտերի ստուգում և ընդունում և այլն;
- Ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող սերտիֆիկատների, տեխնիկական անձնագրերի և լաբորատոր փորձարկումների արդյունքների գոյությունը;
- Հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ պարբերաբար տալ ցուցումներ և հրահանգներ Կապալառու կազմակերպությանը և Խորհրդատուին;
- Ստուգել և ընդունել կատարողական ակտերը;
- Ստուգել և ընդունել փոփոխված պատվերները;
- Պարբերաբար քննարկումներ կազմակերպել Կապալառու կազմակերպության, Խորհրդատուի և Շահագործող ընկերության ներկայացուցիչների հետ;
- Վերահսկել սահմանված կարգով շինարարական աշխատանքների ավարտը փաստագրող ակտերը («Ըստ էության» ավարտի վկայագիր, Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, Ավարտական ակտ/ Շահագործման թույլտվություն/ ընդունման-հանձնման աշխատանքների վերահսկում);
- Կատարել ՀՏԶՀ տնօրենի և անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ Ծրագրի իրականացման շրջանակներում:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն ճարտարագիտության ոլորտի հիդրոտեխնիկ-ինժեների որակավորմամբ;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային մասնագիտական փորձ նախագծման, շինարարության և շինարարության վերահսկման ոլորտում; դոնորների կամ միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն;
- Բարձր մակարդակով, գործընկերների լայն շրջանակի հետ՝ այդ թվում պետական հիմնարկների և դոնորների հետ, աշխատելու կարողություն;
- Անձանակազմի հետ հաղորդակցության ունակություն;
- Ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի իմացություն;
- MS Office և AutoCAD ծրագրերի տիրապետում;
- Հայերենի գերազանց տիրապետում; անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաշվետվություններ կազմելու և վերլուծելու կարողություն;
- Օպերատիվ տեխնիկական լուծումներ առաջարկելու ունակություն;
- Արագ կողմնորոշվելու և հաղորդակցման հմտություններ:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *.*********@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վերահսկող Ինժեներ»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
Առկայության դեպքում ներկայացնել նախորդ աշխատավայրից/աշխատավայրերից/ երաշխավորագիր:
О ПРОГРАММЕ: 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի (այսուհետ՝ Մասնաճյուղ) հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ջրային համակարգերի կառավարման ոլորտում իրեն վերապահված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Մասնաճյուղի գործունեության հիմնական ոլորտներն են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված ջրային ոլորտի (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերն ու աշխատանքները: