ТИП КОНКУРСА: 
Դրամաշնորհային ծրագիր
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մրցունակության և տնտեսական աճի խթանմանն ուղղված դրամաշնորհային ծրագիր
Հրապարակման ամսաթիվ՝ 2025թ․ հունվարի 15
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ շարունակական հիմունքներով 2025թ․ հունվարի 15 - 2025թ. դեկտեմբերի 31
ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը («ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր») հրապարակում է No. APS-2025/004-Tourism-Transformation ծածկագրով Տարեկան ծրագրային հայտարարություն (ՏԾՀ)՝ տրամադրելու իր գործունեությանն աջակցելուն ուղղված դրամաշնորհներ, որոնց նպատակն է խթանել տնտեսական աճը և զբոսաշրջության ոլորտի մրցունակությունը՝ խրախուսելով բարձրորակ, յուրօրինակ զբոսաշրջային փորձառությունների ստեղծումը և ընդլայնելով Հայաստանում առկա զբոսաշրջային առաջարկները։ Դրամաշնորհները կտրամադրվեն և կիրականացվեն դրամաշնորհները կարգավորող ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ կառավարության կանոնակարգերի, ինչպես նաև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի դրամաշնորհների կառավարման ներքին քաղաքականության համաձայն:
«ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրն իրականացրել է զբոսաշրջության արժեշղթաների խորը վերլուծություն՝ հիմնվելով դրանցում արտահանման ավելացման, ներդրումների մոբիլիզացման և աճի խթանման ներուժի վրա: Այս վերլուծությունների հիման վրա հետևյալ ենթաոլորտները բացահայտվել են որպես նպատակային միջամտության ուղղություններ և հանդիսանում են այս ՏԾՀ-ի թիրախ՝
1. Խոհարարության և գինու զբոսաշրջություն (գաստրոտուրիզմ / էնոտուրիզմ)
2. Արկածային և բնահենք զբոսաշրջություն
3. Արվեստի և մշակութային զբոսաշրջություն
Այս դրամաշնորհային ծրագրով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը նպատակ ունի հզորացնել Հայաստանի զբոսաշրջային ձեռնարկություններն ու կազմակերպությունները՝ աջակցելով ողջ երկրի տարածքում զբոսաշրջային առաջարկներն ընդլայնող և դիվերսիֆիկացնող նախաձեռնություններին։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է նպաստել կենսակայուն զբոսաշրջության ոլորտի կայացմանը՝ աջակցելով փոխակերպող նախագծերին, որոնք խթանում են վաճառքը, ավելացնում արտահանումը և ընդլայնում զբոսաշրջային ծառայությունների և փորձառությունների շրջանակը: Զբոսաշրջային ծառայությունների արտահանումը սահմանվում է որպես տեղական ծառայությունների և առաջարկների վաճառք օտարերկրյա այցելուներին Հայաստանի տարածքում: Դրան հասնելու համար «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը կխթանի նոր, նորարարական, ստեղծագործական և յուրօրինակ զբոսաշրջային փորձառությունների զարգացումը, կբարելավի առկա առաջարկները և կընդլայնի ծառայությունների բազմազանությունը Հայաստանի խոհարարության և գինու, արկածային և բնահենք , արվեստի և մշակութային զբոսաշրջության ոլորտներում: Այդ նպատակով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը հրավիրում է Հայաստանի զբոսաշրջային առաջարկի հարստացումն ու դիվերսիֆիկացումը կարևորող կազմակերպություններին ունենալ իրենց ներդրումը՝ նախագծելով և իրականացնելով նոր, դինամիկ, յուրօրինակ փորձառություններ թիրախային ենթաոլորտներում:
Զբոսաշրջային փորձառությունը գործունեության, գործողությունների և փոխազդեցությունների համադրություն է, որը նախատեսված է զբոսաշրջիկներին ներգրավելու կլանող և գայթակղիչ փորձառությունների մեջ, որոնք համատեղում են ճանաչողությունը, փորձարկումը և մշակութային բացահայտումները: Այն ներառում է գործնական կամ տեսական ուսուցում, աշխատարաններ կամ դասընթացներ, որոնք ղեկավարում են տարբեր բնագավառներում մասնագիտական գիտելիքներ կամ հմտություններ ունեցող անհատներ, օրինակ՝ մշակույթ, խոհանոց, ձեռագործություն, արվեստ կամ այլ ոլորտներ: Այս փորձառությունները մատուցվում են հմտությունների փոխանցման կամ ցուցադրման համար հատուկ հարմարեցված միջավայրերում և զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս ձեռք բերել գիտելիքներ կամ զարգացնել հմտություններ՝ միաժամանակ խորացնելով նրանց կապը Հայաստանի կամ նրա ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության և ավանդույթների հետ: Զբոսաշրջային փորձառությունը միավորում է բոլոր հարակից բաղադրիչները, ներառյալ գործունեությունը, բովանդակությունը և ենթակառուցվածքները, ստեղծելով ամբողջական և վաճառելի առաջարկ, որը մեծացնում է ինչպես առանձին փորձառության, այնպես էլ տվյալ զբոսաշրջային ուղղության արժեքը:
Ընթացիկ իրականացվող նմանատիպ ծրագրերը, ինչպես նաև հետընթաց/ռետրոսպեկտիվ ծախսերը չեն կարող ֆինանսավորվել սույն ՏԾՀ-ով։
Այս ՏԾՀ-ի շրջանակներում «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից առանձին դրամաշնորհային նախագծերին տրամադրվող աջակցությունը նախատեսվում է նվազագույնը $30,000-ից մինչև առավելագույնը $150,000, ընդ որում դրամաշնորհները կտրամադրվեն համարժեք ՀՀ դրամով: Հայտատուի ֆինանսական մասնակցային ներդրումը կազմելու է ներկայացված նախագծի ընդհանուր արժեքի նվազագույնը 10-20%՝ կախված հայտատուի իրավակազմակերպական տեսակից, ընդ որում խրախուսվում են ավելի մեծ չափով ներդրումներ, որոնք գնահատման գործընթացում կհանգեցնեն ավելի բարձր միավորների: Դրամաշնորհառուները կկարողանան ԱԱՀ-ից ազատում հայցել դրամաշնորհի շրջանակում կատարվող իրավասու ծախսերի համար: Հաստատվելու դեպքում ԱԱՀ հարկազատման գրությունները կտրամադրվեն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Առանձին դրամաշնորհային նախագծերի իրականացման ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 ամիս դրամաշնորհի պայմանագրի ստորագրման օրվանից՝ մեկնարկելով 2025թ. մարտի 1-ից հետո և ավարտվելով 2027թ. մարտի 1-ից ոչ ուշ։
ТРЕБОВАНИЯ: 
Հայտատուները պետք է խստորեն պահպանեն սույն ՏԾՀ-ի պահանջները: Դրամաշնորհի հայտերը կարելի է ներկայացնել անգլերեն կամ հայերեն լեզվով։ Դրամաշնորհի հայտերն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով։
Սույն ՏԾՀ-ին առնչվող ցանկացած արձագանքի դեպքում խնդրում ենք նշել APS-2025/004-Tourism-Transformation ծածկագիրը։
ՏԾՀ-ին առնչվող ցանկացած հարց պետք է ներկայացվի «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմին՝ ******@************.*** էլ․հասցեով: Հարցերը պետք է ներկայացնել գրավոր։ Հեռախոսազանգեր չեն ընդունվում։ Հարցերն ու պարզաբանման հարցումները, ինչպես նաև դրանց պատասխանները, որոնք, ըստ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հայեցողության, կարող են հետաքրքրել այլ հայտատուների, կտրամադրվեն սույն ՏԾՀ-ով հետաքրքրված և հայտեր ներկայացնելու ցանկություն հայտնած կառույցներին։ Միմիայն «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից տրված գրավոր պատասխանները կհամարվեն պաշտոնական և դերակատարում կունենան ՏԾՀ-ի գործընթացում ու հետագա գնահատման ընթացքում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Այս ՏԾՀ-ի վերջնաժամկետն է 2025թ. դեկտեմբերի 31-ը, որի շրջանակներում ներկայացված հայտերը կուսումնասիրվեն շարունակական հիմունքներով, իսկ դրամաշնորհային նախագծերը կհաստատվեն՝ կախված միջոցների առկայությունից: Վաղաժամ հայտեր ներկայացնելը խրախուսվում է՝ մեծացնելով հայտերի դիտարկման հավանականությունը նախքան հատկացված միջոցների սպառվելը։
Հայտերը կարելի է ներկայացնել միմիայն էլէկտրոնային եղանակով՝ էլ․նամակ ուղարկելով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի ******@************.*** հասցեին, վերնագրում նշելով «APS-2025/004-Tourism-Transformation» ծածկագիրը և հայտ ներկայացնող ընկերության անվանումը։
Դրամաշնորհի հայտերը կընդունվեն բացառապես սույն ՏԾՀ-ով սահմանված ձևաչափով և հավելվածներով: Դրամաշնորհի հայտի փաթեթը պետք է ներառի.
- Դրամաշնորհի հայտաձև (Հավելված 1) և Հավելվածներ 2-11, ներառյալ՝
- Ընկերության պետական գրանցման (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի) վկայականի գունավոր սկան և իրական շահառու(ներ)ի/ սեփականատեր(եր)ի մասին պաշտոնական հայտարարագիր
- Ընկերության ԱՌ-3 (ամբողջական) վարկային զեկույց ԱՔՌԱ-յից
«ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմը պատասխան նամակով կհաստատի հայտը ստանալու փաստը։
Դրամաշնորհային հայտի հայերեն և անգլերեն լեզուներով Հավելված 1-11 ձևանմուշները կարող եք ներբեռնել
https://cnfa.org/usaid-economic-foundations-for-a-resilient-armenia-activity-grants-portal/ կայքէջից։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА: 
Այս ՏԾՀ-ի շրջանակներում հայտադիմում ներկայացնող հայտատուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ/ԲԲԸ, ՀԿ, հիմնադրամ, անհատ ձեռնարկատեր)
ЦЕЛЕВАЯ АУДИТОРИЯ: 
Զբոսաշրջային ձեռնարկություններ և ոլորտին թիրախային ծառայություններ մատուցող կառույցներ
О ПРОГРАММЕ: 
ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) 5-ամյա ծրագիր է, որն իրականացվում է CNFA-ի կողմից, տես ավելին
https://cnfa.org/program/usaid-economic-foundations-for-a-resilient-armenia/ կայքէջում: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հիմնական նպատակն է ներդնել նորարարական, կայուն և ընդլայնման ենթակա լուծումներ և զարգացնել Հայաստանի կառավարության, արդյունաբերության, վարկատուների և ներդրողների կարողությունները՝ խթանելու գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ձեռնարկությունների աճն ու մրցունակությունը, դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության դիմակայունությանը։
Սույն ՏԾՀ-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհները կհզորացնեն բիզնեսները զբոսաշրջության թիրախային ենթաոլորտներում, կբարելավեն նրանց կառավարման պրակտիկան և ողջ երկրում կինտեգրեն զբոսաշրջային առաջարկների կայուն արդիականացումը՝ ավելի շատ օտարերկրյա զբոսաշրջիկներ ներգրավելու և նրանց կողմից կատարվող ծախսերի միջին ծավալը մեծացնելու նպատակով՝ համաշխարհային զբոսաշրջության շուկայում Հայաստանի առաջխաղացմանը նպաստելու համար հյուրընկալելով տարբեր փառատոններ և ճանաչողական այցեր օտարերկրյա լրագրողների համար, բարելավելով ցուցանակների կիրառության համակարգը ողջ երկրում և այլն: Դրամաշնորհային աջակցության համար դիմող ընկերությունները, որոնք ձգտում են բարելավել իրենց կառավարման պրակտիկան և արդիականացնել զբոսաշրջային առաջարկները, պետք է ապահովեն միկրո և փոքր ձեռնարկությունների ներառումն իրենց մատակարարման ցանցերում, ներառյալ, հնարավորության դեպքում, անապահով խմբերի (կանանց, երիտասարդների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլնի) կողմից հիմնված ձեռնարկությունները, այդպիսով ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն դառնալու և ավելի շատ վաճառելու կամ արտադրելու համար: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը խրախուսում է համագործակցություն զբոսաշրջության արժեշղթայի այլ շահագրգիռ կողմերի և կազմակերպությունների հետ, ինչպիսիք են մանրածախ գործընկերության մասով տեղական արհեստավորները, ֆերմերները և արտադրողները, բարձր տեխնոլոգիական և մարքեթինգային ընկերությունները՝ գովազդային նյութերի մշակման, զբոսաշրջային առաջարկներում համալրված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) փորձառությունների համար տեխնոլոգիաների և թվային գործիքների կիրառման մասով՝ այդպիսով ստեղծելու փորձառության գրավիչ փաթեթներ և սեզոնային իրադարձություններ: Այս գործողությունները կբարձրացնեն այցելուների ներգրավվածությունը և բավարարվածությունը, կխթանեն վաճառքները, կբարելավեն մարքեթինգային ցուցանիշները և կամրապնդեն Հայաստանի դիրքը որպես բարենպաստ զբոսաշրջային ուղղություն՝ նպաստելով ոլորտի աճին և դիվերսիֆիկացմանը: