ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է բաց մրցույթ՝ Հանձնաժողովի անդամի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, նախաձեռնող, ունենա պատասխանատվության մեծ զգացում, արագ սովորելու, սեղմ ժամկետներում աշխատանքը կատարելու և խնդիրները լուծելու կարողություններ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Աջակցել հայտարարագրերի վերլուծության գործընթացին, իրականացնել նախնական վերլուծություններ;
- Պլանավորել և կազմակերպել հանդիպումներ;
- Իրականացնել հանձնաժողովի գործառույթների շրջանակներում տարբեր պետական մարմինների և այլ անձանց ուղղված հարցումների, գրությունների և այլ փաստաթղթերի կազմում, պատասխան գրությունների համակարգում;
- Իրականացնել ոլորտային ուսումնասիրություններ և հետազոտություններ;
- Կազմել հանձնաժողովի անդամի համակարգման ոլորտին վերաբերվող հաշվետվություններ, մշակել և տրամադրել տեղեկատվություն;
- Իրականացնել կազմակերպչական և ադմինիստրատիվ աշխատանք ըստ հանձնաժողովի անդամի հանձնարարականների։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- Ֆինանսական վերլուծությունների, աուդիտի կամ հաշվապահության ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- Հայերեն լեզվի անթերի իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացություն;
- Տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություններ;
- MS Office ծրագրերով աշխատելու ունակություն;
- Հակակոռուպցիոն ոլորտում աշխատելու մեծ մոտիվացվածություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Թեկնածուները կարող են ինքնակենսագրականը (CV) ներկայացնել **@**********.** էլեկտրոնային հասցեին: Առնվազն մեկ երաշխավոր անձի տվյալների ներկայացումը ցանկալի է։ Ընտրություն կատարվելու է հարցազրույցի միջոցով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ք. Երևան, Կորյունի 15 հասցեով։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման քաղաքականությունը իրականացնող մարմին է և այս համատեքստում՝ իրականացնում է պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման գործընթացը, վերջինիս վերահսկողությունը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրեր, մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր և դրանք ներկայացնում է Կառավարություն, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ, կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագիր, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրություն և տրամադրում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ, իրականացնում է հանրային ծառայողների վարքագծի կանոնների մշակման աշխատանքները և վերջինիս վերահսկողությունը: