Պայմաններ և դրույթներ

(Վերջին թարմացումը: 2023-11-13 20:07)

1․ «Հաճախորդ» բառը վերաբերում է այն անհատին կամ կազմակերպությանը, որը պայմանագիր է կնքել ՊրոֆԷքս ՍՊԸ-ի հետ careercenter.am կայքի Ծառայություններից օգտվելու համար։

«Մեկնարկի ամսաթիվը» վերաբերում է Ծառայությունները սկսելու ամսաթվին։

«Պատվերի հաստատումը» -ը՝ Կայքի Ծառայություններից մեկի կամ մի քանիսի գնման հաստատումն է առցանց պատվերի դեպքում։ Իսկ հեռախոսով պատվերի դեպքում «Պատվերի հաստատումը» -ը Հաճախորդի կողմից ստորագրված փաստաթուղթ է, որը հաստատում է Հաճախորդի համաձայնությունը ծառայությունների մանրամասներին և արժեքին։

«ՊրոֆԷքս»-ը ՊրոֆԷքս ՍՊԸ-ն է, որը գործում է careercenter.com կայքի միջոցով։ 

«ProfEx Corporate Family»-ն ընդգրկում է այն բոլոր կազմակերպությունները, որոնք կապված են ՊրոֆԷքս-ի հետ։ Կազմակերպությունը կապված են ՊրոֆԷքս-ի հետ, եթե՝
    i. այն ՊրոֆԷքս- ի մասնաճյուղ է կամ հոլդինգ կազմակերպությունն է;
    ii. այն ղեկավարում է նույն անձը կամ անձիք, ովքեր ղեկավարում են նաև ՊրոֆԷքսը կամ ՊրոֆԷքսի հոլդինգ կազմակերպությունը;
    iii. եթե այն վերը նշված (i) կամ (ii) կազմակերպություններին ենթակա կամ հոլդինգ կազմակերպություն է;
    iv.  եթե այն վերը նշված (iii) կազմակերպություններին ենթակա կամ հոլդինգ կազմակերպությունն է։ «Ենթակա կազմակերպությունները» և «Հոլդինգ կազմակերպությունները» սահմանվում են Ընկերությունների մասին օրենքի 736 բաժնում։

«Ծառայություն» բառը վերաբերում է աշխատողների՝ առցանց հավաքագրման ծառայությանը, ինչպես նշված է 2-րդ կետում։

«Պայմաններ»-ը վերաբերում են սույն տեքստում նշված պայմաններին։
«Վեբէջը» www.careercenter.am  է, որը ներառում է, առանց սահմանափակման, բովանդակությունը, տվյալների բազան, ծրագրավորումը, կոդը և գրաֆիկան.

2. ՊրոֆԷքս ՍՊԸ-ի հետևյալ Ծառայությունները հասանելի են  www.careercenter.am  վեբէջում՝

Հասարակական կազմակերպությունները կարող են տեղադրել աշխատանքի 1 հայտարարություն անվճար։ Աշխատանքները, դիմորդները և արձագանքները կառավարվում են «Հաճախորդ»-ի էջի միջոցով։ 

Պրեմիում հայտարարության տեղադրում: Բաժանորդագրվելու ծառայության միջոցով Հաճախորդի տեղադրած հայտարարություններին կտրվի առավել կարևորություն աշխատանքի հայտարարությունների ցանկում։

երաշխավորված արձագանք: Այս ծառայությունից օգտվելու դեպքում հաճախորդը կստանա առնվազն 5 դիմում կամ ինքնակենսագրական ամեն հայտարարության համար։ Այս նպատակի համար ՊրոֆԷքսը իրականացնում է հետևյալ քայլերից մեկը կամ մի քանիսը․

Ավելի մեծ կարևորության է արժանացնում տվյալ հայտարարությունները աշխատանքի փնտրման արդյունքներում, job alert emails-ում and աշխատանքների ցանկում;

Ուղարկում է էլ․ փոստով տվյալ աշխատանքների մանրամասները այն 20 թեկնածուներին, որոնք լավագույնս համապատասխանում են կազմակերպության նշած չափանիշներին։

Եթե Հաճախորդը չի ստանում 5 դիմում 1 շաբաթվա ընթացքում, ապա նրան կտրվի մուտք դեպի ռեզյումերենի տվյալների բազա` որպես փոխհատուցում։ 

Ինքնակենսագրականների որոնում։ Հաճախորդը կարող է մուտք գործել որոնման համակարգ՝ ինքնակենսագրականներ փնտրելու համար։ Ինքնակենսագրականները կարող եք գնել՝ համաձայն արդար օգտագործման քաղաքականության:

Բրենդինգի հնարավորություն։ Առկա են հաճախորդների ապրանքանիշերի առաջխաղացման տարբեր հնարավորություններ, այդ թվում ՝ Recruiter Profile-ը, որտեղ ՊրոֆԷքսը համաձայնեցված ժամանակով կայքում կտեղադրի Հաճախորդի ընկերության պրոֆիլը:

Էլ.փոստի ծառայություններ։ Առկա են էլ․ փոստի տարբեր ծառայություններ, ներառյալ targeted emails, որի դեպքում ՊրոֆԷքս ՍՊԸ-ն  կուղարկի էլ․ նամակ ամենավերջին գրանցված այն թեկնածուներին, որոնք համապատասխանում են Հաճախորդի կողմից սահմանված չափանիշներին:

3․ՊրոֆԷքսը ծառայություններ է մատուցում սույն պայմաններին համապատասխան։ Հաճախորդները պետք է հաշիվ ստեղծեն ՊրոֆԷքսի հետ, որպեսզի մուտք ունենան ծառայություններին: Ծառայությունները չեն ներկայացնում առաջարկ ՊրոֆԷքսի կողմից, և ՊրոֆԷքսը մերժում է առաջարկել Ծառայությունները որևէ անձին կամ կազմակերպության:

4․ ՊրոֆԷքսի և Հաճախորդի միջև օրինականորեն պարտադիր պայմանագիրը, որը ներառում է այս պայմանները և դրանց հաստատումը, ուժի մեջ է մտնում, երբ ՊրոֆԷքսը ստանում է Հաճախորդի հաստատումը։ ՊրոֆԷքսը հաստատում է անդորրագիրը՝ ուղարկելով հաստատող էլ․ նամակ կամ ֆաքս Հաճախորդին:

5. ՊրոֆԷքսը իրականացնում է Ծառայությունները` օգտագործելով Հաճախորդի կողմից տրամադրած տեղեկատվությունը և չափանիշները: Հաճախորդի պարտականությունն է տրամադրել ճշգրիտ և արդի տեղեկատվություն:

6. Հաճախորդը պարտավորվում է չներկայացնել այնպիսի աշխատանքի հայտարարություն, որը կներառի նրա կազմակերպպության պրոֆիլը կամ ցանկացած նյութ, որն ունի ապօրինի, զրպարտիչ, վիրավորական, խարդախ, բռնարար, խտրական, անպարկեշտ կամ սեռական բնույի, կամ որը կարող է բացասաբար անդրադառնալ ՊրոֆԷքսի վրա կամ ՊրոֆԷքսի հեղինակության վրա: 
7. Բացի այն ծառայություններից, որոնց համար վճարել են առցանց, Հաճախորդին Ծառայությունները մատուցելուց հետո ՊրոֆԷքսը էլ․ հաշիվ-ապրանքագիր է դուրս գրում: Հաճախորդը պետք է ամբողջությամբ վճարի հաշիվ-ապրանքագիրն ստանալու պահից 30 օրվա ընթացքում: Ուշ վճարման դեպքում ՊրոֆԷքսը իրավունք է վերապահում գանձել տոկոսներ ՝ համաձայն առևտրային պարտքերի (տոկոսների) ուշ վճարման մասին օրենքի:
8. Առցանց վճարման ծառայությունները պետք է իրականացնել 2checkout-ի միջոցով: Առցանց վճարումը ենթակա է 2checkout-ի պայմաններին:
9. Հաստատում ստանալուց հետո Պրոֆէքսը չի կարող ընդունել համաձայնեցված Ծառայությունների չեղարկումը և ետ վճար չի տրվում: Բաժանորդագրման ծառայությունները նախատեսված են նվազագույնը 12 ամսով, եթե այլ բան նախատեսված չէ Պրոֆէքսի հետ: Գումարը չի վերադարձվում վաղաժամկետ դադարեցման համար: Առցանց ձեռք բերված ծառայությունների համար գումարը հնարավոր է երբեմն վերադարձնել Պրոֆէքսի միակ և բացարձակ հայեցողությամբ:  
10. ՊրոֆԷքսը, իր միակ և բացարձակ հայեցողությամբ, կարող է ավելացնել, փոփոխել, չեղյալ համարել ծառայություններից ցանկացածը։ Այնուամենայնիվ, սա ազդեցություն չի ունենա ոչ մի հաստատման վրա, եթե այն եղել է նախքան այդ ծառայությունը փոփոխելը կամ ծառայության հեռացումը։
11. ՊրոֆԷքսը իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոխել արժեքները և/ կամ սույն պայմանները, այն պայմանով, որ ոչ մի փոփոխություն չի լինելու հետադարձ։ 
12. ՊրոֆԷքսը կարող է փակել Հաճախորդի հաշիվը և դադարեցնել ցանկացած կամ բոլոր պայմանագրերն ու Ծառայությունները Հաճախորդի կողմից այդ պայմանների նյութական կամ համառորեն խախտման դեպքում, կամ եթե ՊրոֆԷքսը հիմքեր ունի հավատալու, որ Հաճախորդը չի կարող կամ չի վճարելու իր պարտքերը:

13․ ՊրոֆԷքսը իր միակ և բացարձակ հայեցողությամբ իրավունք է վերապահում ցանկացած պահ փակել ցանկացած հաշիվ առանց պատճառաբանության: Հաշիվները, որոնք կարող են փակվել, ներառում են, բայց չեն սահմանափակվում ստորև նշվածներով․.
   ա. այն հաշիվները, որոնց օգտատերերը չեն տրամադրել լիարժեք կամ ճշգրիտ կոնտակտային կամ ընկերության մասին տեղեկությունները;
   բ. այն հաշիվները, որոնց ՊրոֆԷքսը համարում է, որ ոչ պատշաճ կամ անօրինական գործունեություն են ծավալում;
   գ. այն օգտատերերեը, ովքեր օգտագործում են Կայքը՝ գովազդելու համար վեբ-կայքեր, ծառայություններ, բիզնես և/ կամ բիզնես հնարավորություններ աշխատանքի հայտարարության ցանկացած մասում կամ կայքի ցանկացած մասում;
  դ, այն հաճախորդներին, ովքեր չեն վճարում: 
14. Հաճախորդը համաձայնում է օգտագործել Կայքը և Ծառայությունները «բարեխղճությամբ», այսինքն ՝ հրապարակում է իրական, անկողմնակալ, եզակի և խելամիտ աշխատանքի հայտարարություններ, որոնք տրամադրում են ճշգրիտ մանրամասներ։ Հաճախորդը նաև համաձայնում է, որ Ծառայությունների, կայքի կամ նշված պայմանների ցանկացած չարաշահման դեպքում հաճախորդը չի կարող օգտվել ծառայություններից և հաշիվը փակվելու է:
15. Ծառայությունների և (կամ) կայքի հետ կապված սեփականության բոլոր իրավունքները պետք է վերապահվեն ՊրոֆԷքսին կամ ցանկացած երրորդ կողմին, ումից արտոնագրված են այդ իրավունքները: Հաճախորդը չի կարող վերարտադրել, պատճենել, փոփոխել, հարմարեցնել, հրապարակել, փոխանցել, տարածել կամ որևէ կերպ առևտրային շահագործել ցանկացած նյութ, որը ենթակա է մտավոր սեփականության ցանկացած այդպիսի իրավունքի:
16. ՊրոֆԷքսը չի կարող երաշխավորել, որ (i) Կայքը և/ կամ Ծառայությունները հասանելի կլինեն ցանկացած ժամանակ, (ii) Կայքը զերծ կլինի սխալներից, վիրուսներից և/ կամ այլ վնասակար ծրագրերից:
17. ՊրոֆԷքսը չի խախտի սույն պայմանները, եթե իր վերահսկողությունից դուրս իրադարձությունները չխոչընդոտեն ՊրոֆԷքս ՍՊԸ-ին իրականացնել Ծառայությունները: 
18. Հաճախորդի պարտականությունն է պաշտպանել իրենց համակարգիչները ցանկացած վիրուսներից և չարամիտ ծրագրերից: 
19. Այս պայմանները ներկայացնում են ՊրոֆԷքսի և Հաճախորդի միջև եղած ամբողջ համաձայնությունն և փոխըմբռնումը: Հաճախորդը ընդունում է, որ ինքը չի ապավինել ՊրոֆԷքսի կողմից արված որևէ ներկայացման այս պայմանագիրը կնքելիս, այնուամենայնիվ, այս կետում ոչինչ չի բացառում պատասխանատվությունը պայմանների կեղծ ներկայացման համար:
20. Այն դեպքում, երբ Հաճախորդը դիմում է ներկայացնում ընդդեմ ՊրոֆԷքսի ինչ-ինչ պատճառներով, ՊրոֆԷքսի պատասխանատվությունը (առկայության դեպքում) չպետք է գերազանցի վճարված գինը կամ այն գինը, որը վճարելու է Հաճախորդը Ծառայությունների համար: Ոչ մի դեպքում ՊրոֆԷքսը պատասխանատվություն չի կրում որ.է հետևանքային, անուղղակի կամ հատուկ կորուստների համար, ներառյալ `առանց սահմանափակման, շահույթի կորստի, եկամուտների, տոկոսների, բիզնեսի և / կամ խնայողությունների կորստի համար: Այս պայմաններով ոչ մի բան չի կարող մեկնաբանվել այնպես, որ բացառի ՊրոֆԷքսի պատասխանատվությունը անփութության պատճառով մահվան կամ անձնական վնասվածքի համար, որը օրենքով չի կարող բացառվել:
21. Եթե որևէ դրույթի կամ դրույթի մաս համարվում է անվավեր կամ չիրականացվող, ապա դա չի ազդի մնացած դրույթների կամ դրանց մասերի վավերականության կամ գործադրելիության վրա:
22. ՊրոֆԷքսի ծանուցագրերը պետք է ուղարկել էլ․ փոստով  mailbox@careercenter.com էլ․ փոստին, իսկ Հաճախորդին ուղղված ծանուցագրերը պետք է ուղարկել էլ.փոստով Հաճախորդի հաշվում տրամադրված հասցեին:
23. Ժամանակ առ ժամանակ ՊրոֆԷքսը կարող է կապ հաստատել հաճախորդների հետ` գնահատելու համար իրենց ստացած ծառայությունը, ինչպես նաև խթանելու համար ՊրոֆԷքսի ծառայությունները և ապրանքները: ՊրոֆԷքսը վերահսկում է թափուր աշխատատեղերի և այլ տեղեկատվության որակը` թեկնածուներին ավելի լավ ծառայություն տրամադրելու համար:
24. Հաճախորդը պարտավորվում է չխնդրել կամ չփորձել խնդրել աշխատանք որևէ այլ ընկերությունիգ, ՊրոֆԷքսի որևէ աշխատողից կամ ՊրոֆԷքս Քորփրիթ ընտանիքի որևէ անդամից: Սույն կետի խախտումը էական խախտում է և իրավունք է տալիս ՊրոֆԷքսին անհապաղ դադարեցնել Հաճախորդի հաշիվը և Ծառայությունները՝ չհակասելով որևէ այլ միջոցի, որը նա կարող է ունենալ:
25. Կասկածից խուսափելու համար Կայքի պայմանները կիրառվում են վերը նշված պայմաններին համապատասխան:
26. Պայմանները ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ, և կողմերը ենթակա են ՀՀ  արդարադատության դատարանի բացառիկ իրավասությանը:

Հայտարարությունների տեղադրում և թափուր աշխատատեղեր
27. Կայքում թափուր աշխատանքի հայտարարություն ներկայացնելով՝ Հաճախորդը ՊրոֆԷքսին իրավունք է տալիս փակցնել այդ հայտարարությունը 
28. Հաճախորդը պատասխանատու է աշխատանքի բովանդակության համար:
29. Հաճախորդը աշխատանքի նկարագրության մեջ պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.
   Օրենքով կամ որևէ այլ համապատասխան մասնագիտական մարմնի կողմից պահանջվող ցանկացած որակավորում և (կամ) թույլտվություն;
   a. Եթե նշված է աշխատավարձի չափը, աշխատանքի նկարագրությունը պետք է պարունակի նաև աշխատանքի բնույթը, գտնվելու վայրը, նվազագույն փորձը, անհրաժեշտ վերապատրաստումը և (կամ) որակավորումը, 
   b. Where the Client is employment agency or employment business (as defined in the Employment Agencies Act 1973), it must state in which capacity it is acting in relation to the vacancy. 
30. Հաճախորդը դիմորդներին պետք է ներկայացնի բավարար մանրամասներ իր և թափուր աշխատատեղերի վերաբերյալ՝  ներառյալ առանց սահմանափակումների Հաճախորդի ինքնությունը, գործունեության բնույթը, դերը, կատարման ենթակա աշխատանքների տեսակը, մեկնարկի ամսաթիվը, հավանական տևողությունը, աշխատաժամերը, աշխատանքի գտնվելու վայրը, վարձատրությունը, ինչպես նաև ծանուցման ժամանակահատվածները, որոնք անհրաժեշտ է տալ և ստանալ:
31. Պրոֆէքսը կուղարկի դիմորդների պատասխանները էլեկտրոնային փոստով, որոնք ենթակա են զտման և դասակարգման: Հաճախորդը պատասխանատու է դիմորդների պատասխանների ստուգման համար, և Պրոֆէքսը չի ընդունում պատասխանատվություն նման բովանդակության համար: Մասնավորապես, բայց առանց սահմանափակումների, Հաճախորդը պատասխանատու է ստուգելու հայտատուի ինքնությունը, աշխատանքի իրավասությունը, փորձը, վերապատրաստումը, որակավորումը, որոնք պահանջվում են Հաճախորդի կողմից օրենքով կամ համապատասխան մասնագիտական մարմնի կողմից թափուր աշխատանքի համար:
32. Հաճախորդի և ցանկացած դիմորդի միջև հետագա բոլոր գործարքները` կապված դիմորդի՝ աշխատանքի հայտարարության մասին արձագանքի հետ, Հաճախորդի պատասխանատվությունն է, և Պրոֆէքսը չի կրում որևէ պատասխանատվություն դրանով: Հաճախորդը պետք է փոխհատուցի Պրոֆէքսին դրա հետ կապված ցանկացած կորուստի դեպքում:
33. Հաճախորդը պետք է գործի համապատասխան բոլոր գործող օրենքներին, ներառյալ `առանց սահմանափակումների Տվյալների պաշտպանության մասին օրենքի, Սեռական խտրականության մասին ակտի, Ռասսայական հարաբերությունների մասին ակտի, հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության մասին ակտի, և աշխատանքի հավասարության (տարիքի) կանոնակարգերի: Հաճախորդը պետք է հատուցի Պրոֆէքսին դրա հետ կապված ցանկացած կորուստների դեպքում:
34. Հաճախորդը, եթե աշխատանքի գործակալությունն է կամ զբաղվածության կենտրոն, պետք է գործի ըստ Աշխատանքի գործակալությունների և բիզնես կանոնակարգերի կառավարման մասին դրույթի և Աշխատանքի գործակալությունների մասին դրույթների՝ կապված ՊրոֆԷքսի կայքում տեղադրված բոլոր թափուր աշխատատեղերի հետ, դիմորդների հետ շփման հետ և դիմորդների մասին մանրամասների ղեկավարման հետ: Հաճախորդը պետք է հատուցի ՊրոֆԷքսին դրա հետ կապված ցանկացած կորուստների դեպքում:
35. Հաճախորդը չպետք է հրապարակի այնպիսի թափուր աշխատատեղեր, եթե ՝

ա. դիմորդի առողջության և անվտանգության համար վտանգ կա;
բ. դերը ներառում է աշխատանք խոցելի անձանց հետ, ներառյալ առանց սահմանափակումների, աշխատանք18 տարեկանից ցածր անձանց հետ կամ  ծերության կամ որևէ այլ հանգամանքի պատճառով խնամքի և ուշադրության կարիք ունեցող անձանց հետ:
36. Հաճախորդը ընդունում է պատասխանատվություն ցանկացած վնասի համար, որը կարող է վնաս պատճառել դիմորդի ներգրավմանը, և ՊրոֆԷքսին անվնաս է պահելու դրա հետ կապված ցանկացած կորուստների դեմ:  
37. ՊրոֆԷքսը իր միակ և բացարձակ հայեցողությամբ իրավունք է վերապահում ցանկացած պահի առանց որևէ պատճառաբանության հեռացնել ցանկացած հայտարարություն: Թափուր աշխատատեղերի օրինակները, որոնք կարող են հեռացվել, ներառում են, բայց չեն սահմանափակվում.

 ա. այն հայտարարությունները, որոնք ՊրոֆԷքսը համարում է անօրինական, ոչ պատշաճ կամ սուտ;
 բ. այն հայտարարությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջում կամ խնդրում են դիմելու կամ գրանցման վճարներ;
 գ. այն հայտարարությունները, որոնք գովազդում են ֆրանչայզ մարքեթինգ, բուրգի մարքեթինգ, ցանցային մարքեթինգ կամ «արագ հարստանալ»  սխեմաներ
 դ. այն հայտարարությունները, որոնք գովազդում են կայքեր, ծառայություններ, գործարքներ, բիզնես հնարավորություններ և/ կամ կոնտակտային տվյալներ:
   

Ինքնակենսագրականների փնտրում


38. Թե որքան ինքնակենսագրական է ներբեռնվում ենթակա է արդար օգտագործման քաղաքականության: Օգտատերը անձ է կամ կազմակերպություն յուրօրինակ լոգինով: Հաճախորդը կարող է ունենալ մեկից ավելի օգտատեր, որը համաձայնեցված է ՊրոֆԷքսի հետ:

39. Հայտարարությունները տարածվում են հրապարակման կանոնների համաձայն:

Պայմաններ և դրույթներ