ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն փնտրում է Հետգործառնական բաժնի մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել վարկավորման գործընթացի հետ կապված վարկային, երաշխավորության, գրավի պայմանագրերի պատրաստում;
- Իրականացնել գրավի պայմանագրերի կազմում և դրանց նոտարական վավերացում, անհրաժեշտության դեպքում նաև դրանց պետական գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում;
- Ընկերության համակարգչային ծրագրում մուտքագրել հաճախորդի տվյալներ և վարկային, գրավի ու երաշխաավորության պայմանագրեր;
- Իրականացնել վարկային փաթեթների կազմում և հաշվառում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ կապված փաստաթղթերի կազմման և շրջանառության հետ;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ;
- Աշխատանքային փորձը ՀՀ բանկային համակարգում ցանկալի է;
- Հիմնական hամակարգչային հմտություններ; ՀԾ Բանկ 4.0-ի իմացությունը ցանկալի է;
- Աշտարակ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչ լինելը կդիտվի որպես առավելություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրի տողում հստակ նշելով պաշտոնի անվանումը («Հետգործառնական բաժնի մասնագետ»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ «Աշտարակ» մասնաճյուղի գրասենյակ. հասցեն՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Աշտարակեցի փ. 12-32ա։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից