ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
ԲԱՐՍԻՍ ՍՊ ընկերությունը հրավիրում է աշխատանքի Կահույքի Սրահի Պատասխանատուների Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Նպաստել բրենդային կահույքի առաջխաղացմանը;
- Խորհրդատվություն տալ կահույքի տեսականու, հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի);
- Հաղորդակցման հմտություններ, գրագետ և կիրթ խոսք;
- Աշխատանքային փորձ կահույքի ոլորտում (նախընտրելի);
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (պարտադիր);
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Պատասխանատվության զգացում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) **@******.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը (Կահույքի Սրահի Պատասխանատու):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Նախնական 200,000 ՀՀ դրամ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Արտոնություններ՝
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն;
- Կորպորատիվ և ժամանցային միջոցառումներ;
- Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» Ընկերության աշխատակիցների համար;
- Աշխատավարձը՝ բարձր մրցակցային: