ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ն փնտրում է Նախահաշիվներ Կազմող Ինժեներ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում;
- Գնային առաջարկների հարցում (տեղական և միջազգային ընկերություններից);
- Գների համեմատություն;
- Հաշվետվությունների պատրաստում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ոլորտում;
- Մեծ թիմի հետ շինհրապարակներում աշխատելու կարողություն;
- AutoCad-ով աշխատելու կարողություն;
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն պարտադիր, անգլերեն ցանկալի:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@*************.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Նախահաշիվներ Կազմող Ինժեներ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ն մասնագիտացած է վերականգնվող էներգիայի ոլորտում ծառայությունների մատուցման մեջ: Ընկերության մասին ավելի մանրամասն իմանալու համար այցելեք՝
http://www.optimumenergy.am/