ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
- Նոր վաճառքի կետերի/ՎԿ/ ներգրավում և պայմանավորվածությունների ձեռքբերում;
- Ակտիվ վաճառքի կետերի քանակի պահպանում և ավելացում (ծածկույթի լայնացում);
- Վաճառքի կետերից պատվերների ընդունում;
- Ցուցադրական նմուշների և կատալոգների մշտական առկայության, դասավորվածության ապահովում` ըստ ՎԿ կատեգորիայի;
- Գովազդային նյութերի ապահովում` ըստ ՎԿ կատեգորիայի;
- Յուրաքանաչյուր ՎԿ-ի առնվազն մեկ անգամյա այցելություն շաբաթվա ընթացքում` պատվեր կազմելու և այլ համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով;
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Սեփական ավտոմեքենայի առկայություն և վարորդական իրավունք;
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողություն;
- Թիմում աշխատելու, բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
- Անալիտիկ և ստրատեգիկ մտածելակերպ;
- "ՍԱՐԴ" Խանութների Ցանցը փնտրում է անձանց, ովքեր ջանում և ձեռնարկում են անել ավելին, ունեն ողջամիտ նախաձեռնություն, նպատակասլաց են և կողմնակից շարունակական զարգացմանը:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել **@****.***.** հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով "Շուկայի Զարգացման Պատասխանատու''։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
Իգական սեռի ներկայացուցիչներ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Սարդ» խանութների ցանցը («Տոր» ՍՊԸ) գործում է շինանյութի հայկական շուկայում 1996 թ-ից և սպառողներին հայտնի է իր` բացառապես եվրոպական արտադրության բարձրորակ ապրանքների լայն տեսականիով: