Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
Սոցիալ Մեդիա Մարքեթինգի մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Grand Candy
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 25․02․2026

Կիսվել

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ Դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Գրանդ Քենդի» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում սոցիալ մեդիա մարքեթինգի մասնագետ։

Էլ․ ստորագրությունը պարտադիր է

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Պլանավորել և կազմել սոցիալական մեդիայի (Facebook, Instagram, TikTok, LinkedIn, Youtube) բովանդակությունը, կոնտենտ պլանը,
Հմուտ կիրառել  Meta Business Suite գործիքակազմը
Կառավարել վճարովի գովազդային արշավները՝ Facebook Ads, Google Ads, TikTok Ads, Yandex Ads
Վերլուծել գովազդային արշավների արդյունավետությունը և կազմել հաշվետվություններ՝ ըստ հիմնական KPI-ների կատարման և առաջարկել նոր քայլեր
Իրականացնել մրցակիցների և շուկայի մշտական դիտարկում և հետևել ոլորտի թրենդներին
Ապահովել հետադարձ կապ Ընկերության սպառողների հետ` սոցցանցային էջերի նամակների, մեկնաբանությունների, էլեկտրոնային նամակների միջոցով,
Իրականացնել ինֆլյուենսեր մարքեթինգ արշավներ՝ գտնել, բանակցել, համագործակցել ինֆլուենսերների հետ, կառավարել արշավները,
Վերլուծել կայքի SEO վիճակը, հետազոտել keyword-երը և իրականացնել բարելավման աշխատանքներ,
Իրականացնել մոնիթորինգ Google Analytics, Facebook Pixel, Google Search Console, Yandex Webmaster և այլ գործիքներով, վերլուծել վեբկայքի այցելուների վարքագիծը, իրականացնել վերլուծություն, կազմել հաշվետվություններ,
Հետևել Ընկերության ներկայացվածությանը համացանցում՝ Google Business, Yandex Business հարթակներում, իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները, կարգավորումները, ապահովել հետադարձ կապ օգտատերերի հետ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

Սոցիալական ցանցերի ալգորիթմների, աշխատանքի սկզբունքների մասին գիտելիքներ
Թիրախավորման, գովազդային հարթակների աշխատանքների վերաբերյալ գիտելիքներ
Վերլուծական մտածելակերպ և վերլուծական գործիքների իմացություն (Google Analytics, Yandex Metrics և այլն)
Ճիշտ և գրագետ տեքստեր կազմելու ունակություն
Գրաֆիկական դիզայնի մասին գիտելիքներ
AI գործիքների հետ աշխատելու հմտություններ

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊԸ 010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամրներով:

Էլ հասցե` staff@grandcandy.am

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն 2000 թվականին հիմնադրել է Հրանտ Վարդանյանը: